ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչ է մահացել․ դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։ Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular