ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր քաղաքացիները պետք է շատ հստակ իմանան, թե երկրի հանձնման այս գործընթացում ովքեր են հանցակցում քաղաքական իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը թե սահմանազատումը Տավուշից սկսելու նախաձեռնությունը ԶՈՒ Գլխավոր շտաբինն է։

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն այսօր նշել է, որ Տավուշից սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբից է:

Անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման գային, եթե, իհարկե, ԳՇ պետին չի հանձնարարվել, այսպես ասած, այդպիսի որոշման տակ մտնել, որը հավանական տարբերակ է:

Ինքս ցանկություն չունեմ կանխատեսումների դաշտ մտնել, բայց կարծում եմ, որ ԳՇ-ն պետք է այս վիճակը պարզաբանի, որովհետև եթե իսկապես այդ որոշումն իրենն է, ապա մեր քաղաքացիները պետք է շատ հստակ իմանան, թե երկրի հանձնման այս գործընթացում ովքեր են հանցակցում քաղաքական իշխանությանը:

Իրականում ծանոթ ձեռագիր է` Փաշինյանը գծում է սցենարը, հանցանքը հավասարապես կիսում տարբեր դերակատարների միջև, որպեսզի քաղաքական առումով արդարացումներ ունենա, իսկ հետագայում էլ դատարանում հայտարարի, թե ԳՇ-ն է նման որոշում տվել և, ըստ այդմ,  նա էլ կրում է հակապետական գործընթացի պատասխանատվությունը:

Եվս մեկ անգամ պարզ լեզվով ասում եմ` Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները քաղաքական, իրավական, անվտանգային, բանակցային առումով որևէ հիմնավորում չունեն և բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված:

Իսկ թե ով և ինչ ծավալով կմտնի սրա մեջ` յուրաքանչյուրի խղճի ու ընտրության հարցն է` համապատասխան իրավական հետևանքներով»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular