ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ ռազմական գործողությունը T-80 տանկին երկրորդ կյանք է տվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցյալ տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարության ցուցումով «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկություններում գրեթե զրոյից կսկսվի T-80 տանկերի արտադրությունը, գրում է news.ru-ն։ Ինչու՞ է ռուսական բանակին անհրաժեշտ տանկ, որի արտադրությունը սկսվել էր դեռևս 1976 թվականին։ Որո՞նք են T-80-ի առավելությունները:

Այդ հարցի պատասխանը պարզ է՝ ռուսական բանակին տանկը պետք է նույն պատճառով, ինչ խորհրդային իշխանության ժամանակներում։ T-80-ը պահանջված էր իր բնութագրերի շնորհիվ, ինչը նրան լավ կողմերով առանձնացնում էր անցյալ դարի 70-ականներին ծառայության մեջ գտնվող  այլ տանկերից (խարկովյան T-64 և նիժնիտագիլյան T-72): Հենց «խարկովցու» քմահաճ դիզելային շարժիչի «շնորհիվ» ծնվեց T-80-ը, որը ուներ գազատուրբինային շարժիչ։
T-80-ի արտադրությունը սկսվել է Լենինգրադում, և դրա առավելությունները արագ են բացահայտվել: Ի տարբերություն դիզելային շարժիչի, գազատուրբինայինի գործարկումը զրոյից ցածր ջերմաստիճանում հեշտ է, շարժիչի աղմուկը քիչ է, ունի 1000 ձիաուժ հզորություն (դրա շնորհիվ տանկի արագությունը հարթ ճանապարհին մինչև 80 կմ/ժ է): T-80-ն ունի նաև հետընթացի ավելի մեծ արագություն, քան իր դիզելային նմանակները: Այսինքն T-80-ն ունի շատ լավ մանևրելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս ավելի քիչ ժամանակ ծախսել թե՛ կրակային դիրք մտնելու, թե՛ դրանից դուրս գալու վրա։
Ճիշտ է, T-80-ն ուներ  մեկ նշանակալի թերություն: Եթե  ութսունականներին T-72 դիզելային շարժիչը արժեր 9600 ռուբլի, ապա T-80-ինը արժեր ֆանտաստիկ 104000 ռուբլի։ Բացի այդ, այն ուներ ավելի կարճ շահագործման ժամկետ, քան դիզելային շարժիչը և պահանջում էր ավելի որակյալ սպասարկում: Կային նաև մի շարք այլ թերություններ, ինչպիսիք են գազատուրբինի բարձր ջերմային հզորությունը, ինչը անցանկալի էր դարձնում T-80-ի շահագործումը տաք կլիմայական պայմաններում, վառելիքի մեծ ծախսը և շարժիչ մտնող օդի մանրակրկիտ զտման անհրաժեշտությունը:
Եթե  ԽՍՀՄ-ը կարող էր իրեն թույլ տալ արտադրել ոչ միայն թանկարժեք T-80, այլ նաև ևս երկու տեսակի տանկեր (T-64 և T-72), ապա հետխորհրդային Ռուսաստանը որոշեց կրճատել T-80-ի արտադրությունը և ապավինել T-72-ին և նրա խորը արդիականացմանը՝ T-90-ին: Մի քանի հազար T-80-ները պահեստավորվեցին բազաներում, և մինչևՀատուկ ռազմական գործողության մեկնարկը միայն հյուսիսում և Հեռավոր Արևելքում էին ընդամենը 300 միավոր T-80-ներ «ծառայում» ռուսական բանակում: Այնուամենայնիվ, դրանցից շատերը շուտով ստիպված եղան մասնակցել Հատուկ ռազմական գործողությանը, որտեղ էլ  ցույց տվեցին իրենց առավելությունները և դրական արձագանքների արժանացան մարտիկների կողմից:
Այդ իսկ պատճառով կայացվել է վիճելի թվացող որոշում T-80-ը հավաքման գիծ վերադարձնելու մասին: Տանկային շատ փորձագետներ այդ որոշումը անտրամաբանական են համարել առաջարկելով ավելացնել T-90M-ի արտադրությունը: Շատերն էլ մտածում են, որ այն միջոցները, որոնք կծախսվեն T-80-ի վերակենդանացման վրա, ավելի լավ կլինի ծախսել T-14 Armata տանկի կատարելագործման վրա:
Այս բոլոր փաստարկներն էլ ողջամիտ են։ Բայց փաստն այն է, որ այդ տանկերից ոչ մեկը չի ունենա այն բնութագրերը, ինչ ունի T-80-ը։ Իսկ մարտական  առաջադրանքները արդյունավետ կատարելու համար նպատակահարմար է ունենալ մի քանի «գործիքներ», և ոչ թե միայն մեկը: Հետևաբար, T-80-ը չի զբաղեցնի T-90M-ի, և, իհարկե, շատ թանկարժեք T-14-ի տեղը, այլ կլրացնի նրանց։
Ի՞նչ է պատրաստվում արտադրել «Ուրալվագոնզավոդը»: Ըստ երևույթին, դա կլինի տանկ, որը որոշ արտասահմանյան հրապարակումներ արդեն անվանել են T-100: Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել T-100-ի մասին։
Ամենայն հավանականությամբ, արտադրության ամբողջական վերսկսում չի լինի։ Փոխարենը պահեստային բազաներից կվերցվեն հին T-80-ները, որից հետո արդիականացմանը զուգահեռ կհիմնանորոգվեն։ Այսինքն կլինի միջոցառումների համալիր, որը կբարձրացնի տանկի մարտունակությունն ու անվտանգությունը։
Այսպիսով, «ութսունը» կստանա գործարանային պաշտպանիչ հավաքածու, որն անհրաժեշտ է հաշվի առնելով Հատուկ ռազմական գործողության փորձը։ Այսինքն փորձելու են հնարավորինս պաշտպանել տանկը անօդաչու թռչող սարքերից, որոնք այսօր դարձել են թերևս ամենամեծ սպառնալիքը բոլոր զրահամեքենաների համար։ Նույն նպատակով տանկի վրա պետք է տեղադրվի Volnorez էլեկտրոնային պատերազմի համակարգ: Ամենայն հավանականությամբ, օպտիկան և այլ էլեկտրոնիկան ևս արդիականացման կենթարկվեն։
Իհարկե, Պաշտպանության նախարարությունը չի շտապում կիսվել ողջ տեղեկատվությամբ, ոչ ոք չի չեղարկել գաղտնիությունը։ Բայց նույնիսկ այն տեղեկատվությունից, որը հասանելի է բաց աղբյուրներում, պարզ է դառնում, որ տանկի մարտական  ներուժը զգալիորեն կաճի։ Ընդ որում այնքան, որ 1976 թվականի T-80-ը և 2023 թվականի T-80BVM-ն իրականում տարբեր մեքենաներ կլինեն:
Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին T-80-ը կդառնա 48 տարեկան, այն դեռ շարունակում է մնալ հզոր մարտական  մեքենա և ի վիճակի է լուծել խնդիրների լայն շրջանակ: Եվ հատկապես կարևորն այն է, որ նրա արդիականացման ներուժը շատ հեռու է սպառվելուց, ինչը նշանակում է, որ այդ գազատուրբինային վետերանը դեռ երկար ժամանակ է ծառայելու ռուսական բանակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular