ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Մկրտչյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Humanitarian Aid Relief Trust» (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը, ծրագրերի համակարգող Դեյվիդ Թոմասը, կազմակերպության աջակից Դեյվիդ Ռոդսը, քաղաքական գործիչ Գևորգ Քեփենիկյանը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավման ու անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված գերակայություններին՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացը։ Նախարարը խոսել է հայրենակիցներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության տեսլականի մասին՝ նշելով, որ վերջիններիս կենսապայմանների բավարարումը շարունակում է մնալ պետության ուշադրության առանցքում։

Ներկայացնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ նախարարը մանրամասնել է անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ նախատեսվող քայլերը․ զրուցակիցներն անդրադրարձել են նաև տարեցներին, հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից պատվիրակվող ծառայությունների շրջանակին։ Բարոնուհին նշել է, որ HART-ը ևս պատրաստ է ներգրավվել անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացում։ 

Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության զարգացման ուղղությամբ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular