ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Սյունիքում. խոշոր հրդեհ է բռնկվել Կապանը սնուցող ենթակայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ:  

Վերջինիս հանձնարարականով՝ լրացուցիչ ևս 1 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․):

Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է:

Հրդեհի մասին տեղեկանալով՝ Սյունիքի մարզպետի հանձնարարականով՝ ժամանել են մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները: Դեպքի մասին տեղեկացել է նաև Կապանի քաղաքապետը, ում հանձնարարականով ժամանե լ են քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները:

Տեղում աշխատում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սյունիքի ներկայացուցիչները: Ֆոտոլրագրող հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular