ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 50 մարդ։ Վերջին երկուսը ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը, նրանք տեղափոխվել են մարտի 29-ին։ 

Մնացողներից ամեն մեկն ուներ մնալու իր պատճառը։ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան Կամո Առաքելյանի քույրը MediaHub-ին պատմում է, որ եղբայրը Երևան է տեղափոխվել 2023 թվականի նոյեմբերին։ Նա մնացել է իր տանը` մտածելով, որ բոլորը նորից հետ կգան։ 

«Այդպես արել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Երբ Արցախը տարհանվել է, ինքն ասել է՝ «գնալու տեղ չունեմ, մնում եմ»։ Սեպտեմբերին, երբ Արցախը հայաթափվեց, ես ու ամուսինս նրան հորդորեցինք, որ մեզ հետ գա, բայց էլի նույնն էր ասում, որ «դուք գնացեք, ես մնում եմ»»,- ասում է Ելենան։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Կամոն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։ Անգամ վերջին ժամանակաշրջանում էլ գնում էր աշխատանքի, զբաղվում սիրելի մասնագիտությամբ։

«Միայն ոչ հաճախ ոտքերի ցավից էր բողոքում, դա էլ հավանաբար տարիքից էր։ Երբ մենք դուրս եկանք, և ինքը մնաց այնտեղ, այդ ժամանակ իր մոտ առողջական խնդիրներ չեն եղել։ Երևան տեղափոխվելուց հետո դիմել եմ Կարմիր խաչի գրասենյակին, որ Կամոյին տեղափոխենք։ Տվել եմ իր տան հասցեն՝ Րաֆֆի փողոցի տներից մեկում էր ապրում։ Մինչև նրանք քայլեր կձեռնարկեին, ադրբեջանական ալիքները տարածեցին տեսանյութ, որտեղ եղբայրս բուժում էր ստանում հիվանդանոցում»,- ասում է նա։ 

Կամո Առաքելյանն ասում է, որ Ստեփանակերտում նա շատ բնակիչների չի հանդիպել, քաղաքում ադրբեջանցիներից բացի ոչ ոքի չի տեսել։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Ադրբեջանցի ոստիկանները նրան տեղափոխել են հանրապետական հիվանդանոց, նկարահանել Կամոյի մասնակցությամբ հերթական շոուն։ 

«Վիրահատել են, չգիտեմ՝ էլ ինչ են արել, որ եղբայրս մինչև հիմա ոտքի չի կանգնում ու Հայաստան տեղափոխվելուց հետո դարձել է անկողնային հիվանդ»։

Ելենայի հորդորով ու Կամոյի ցանկությամբ նա տեղափոխվել է Երևան։ Այստեղ սկսվել է բուժումների գործընթացը, բայց մինչ օրս Ելենային՝ որպես խնամակալ, չի հաջողվել գրանցվել, քանի որ Կամոն ընտանիք ու երեխաներ չունի։ Այժմ նա ապրում է քրոջ ընտանիքի հետ։ 

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular