ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հազվագյուտ հիվանդության պատճառով կնոջ մաշկը պատվել է հազարավոր ուռուցքներով (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տրինիդադ և Տոբագոյից 42-ամյա կնոջ վրայից հեռացվել են տասնյակ հազարավոր ուռուցքներ, որոնք ծածկել էին նրա գրեթե ամբողջ մարմինը:

Նա ներկայացրել է իր պատմությունը «Take My Tumor» (Հանեք իմ ուռուցքը) վավերագրական մինի-սերիալի մի էպիզոդում, գրել է Daily Star-ը:

Հարցազրույցում Շարմեյն Սահադեոն նշել է, որ տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ 1-ին տիպի նեյրոֆիբրոմատոզով: Նրա խոսքով՝ մաշկի վրա առաջին ուռուցքները հայտնվել են 13 տարեկանում։ Սկզբում նրանք քիչ էին ու առանձնակի խնդիրներ չէին առաջացրել։ Կինն ամուսնացել էր, գնացել աշխատանքի, երեխաներ մեծացրել։ Բայց աստիճանաբար դրանք աճել էին, և, ըստ Սահադեոյի՝ 40 տարեկանում հազարավոր ուռուցքներ ծածկել են նրա մարմինը:

Կինը նշել է, որ ուռուցքներն աստիճանաբար զրկել են իրեն լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից. նա չի կարողացել քայլել ոտքերի բշտիկների պատճառով, դժվարացել է շնչել, ուտել և խոսել, քանի որ ուռուցքներն աճել են նաև բերանում։  Բացի այդ, Սահադեոն բողոքել է, որ իր կոպերի վրա ուռուցքներ են հայտնվել, և այդ պատճառով նա սկսել է վատ տեսնել։

Լոս Անջելեսից (ԱՄՆ) ուռուցքաբան վիրաբույժ Ռայան Օսբորնը հայտնել է, որ նեյրոֆիբրոմատոզը, որով տառապում է Սահադեոն, բավականին հազվադեպ է. միջինում մեկ դեպք է գրանցվում 3000 նորածնի մոտ։ Նա հավելել է, որ հիվանդության պատճառը NF1 գենի մուտացիան է, և դրա բուժումը չկա։ «Ոչ իմ պրակտիկայում և ոչ էլ դասագրքերում ես երբևէ չեմ տեսել մեկ հիվանդի, ում մոտ այդքան վատ է եղել»,- մեկնաբանել է Օսբորնը Սահադեոյի դեպքը:

Չնայած ռիսկերին, վիրաբույժը հեռացրել է որոշ ուռուցքներ ու վերականգնել կնոջը շարժվելու, խոսելու և ուտելու ունակությունը: Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ անհնար է ամբողջությամբ մաքրել մարմինը, քանի որ յուրաքանչյուր ուռուցք հեռացնելիս մաշկը վնասվում է։ «Եթե ես ամեն ինչ հեռացնեի, կթվար, թե ինչ-որ մեկը կենդանի-կենդանի կաշին է հանել նրա վրայից»,- նշել է Օսբորնը՝ հավելելով, որ ոչ մի ցավազրկող չի կարող մեղմել ցավը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular