ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշտարակ-Փարպի ճանապարհի տնկարանից տնկիներ են գողացվել․ մի քանի հարյուր հազարի վնաս է եղել

ԻՐԱՎՈՒՆՔ

Ապրիլի 1-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Կարբի գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ապրիլի 1-ի վաղ առավոտյան Աշտարակ-Փարպի ճանապարհին գտնվող իր տնկարանից գողացել են մոտ 300 տարբեր տեսակի տնկիներ`պատճառելով շուրջ 300 հազար դրամի վնաս: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 6-ին ներկայացել է Աշտարակի բաժին և խոստովանել արարքը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Աղավնատուն համայնքի վարչական տարածքում գտնվող լքված շինության նկուղում 51 տնկին հայտնաբեվել է: Տղամարդը հայտնել է, որ գողացած տնկիների մյուս մասը կներկայացնի:

39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular