ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Նոր-Նորքի 7-րդ զանգվածում. «Վեոլիա ջուր»-ը չի արձագանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է, որ արդեն մի քանի օր է բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Հունան Ավետիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է՝ գլխավոր փողոցում տեղադրված դիտահորից կեղտաջրերը դուրս են թափվում ու այդպես մի քանի կմ հոսում են՝ ապականելով ողջ տարածքը:

Երեկ՝ ապրիլի 7-ին, աղբյուրի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ1 ամսից ավելի է՝ բարձիթողի վիճակ է տիրում. «Կեղտաջրերը դուրս են գալիս ու մոտ 2-3 կմ հոսելով՝ գնում են. անտանլի գարշահոտություն է տիրում: Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ էս հատվածը կանաչապատվեց, տեղադրվեցին նստարաններ, զրուցարաններ, բայց հիմա տեսնում եք, որ էդ կեղտաջրերը այդ ամբողջ հատվածներն էլ են իրենով արել, էլ չենք ասում, որ մի քանի մետր այն կողմ բազմահարկ շենքեր են, խաղահրապարակներ:

Մի քանի անգամ զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», մեր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն ոչ մի դրական արձագանք:Ավագանու նիստերից մեկի ժամանակ լսել ենք, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինչպիսի հանձնարարականներ է տվել, որ պարտադիր պատասխանատուները արձագանքեն բնակիչների ահազանգերին, թեժ գիծն էլ 24 ժամ կտրվածքով գրանցի և համապատասխան կառույցներին ուղարկի մեր ահազանգերը, բայց ոնց հասկանում ենք՝ Տիգրան Ավինյանը ասում է, իսկ պատասխանատուների ականջներում երևի բամբակ է մտցրած:«Վեոլիա ջրի» մասին էլ խոսք չկա. ոնց որ տզրուկի նման մեզնից միայն արյուն քամի: Վճարումները կանոնավոր կատարում ենք, իսկ երբ դիմում ենք, այնտեղից կամ պատասխանում են, որ «դա մեր իրավասության մեջ չի մտնում», կամ էլ՝ «ձեր հայտը գրանցված է, կմոտենանք», բայց 1 ամիս է՝ չեն մոտենում, երևի դարձել են Նոյի ագռավ, հիմա չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք, ամբողջ տարածքում գարշահոտություն  է տիրում ու կա վտանգ, որ այն կարող է համաճարակի վերածվել, եթե պատկան մարմինները կարճ ժամանակում խնդիրը չլուծեն»:

Աղբյուրը հայտնում է, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, ով իրավիճակի մասին արդեն զեկուցել է համապատասխան պաշտոնյաների. տեսնենք՝ արդյոք այս դեպքում այդ պաշտոնյաները գոնե այս անգամ օպերատիվ կարձագանքեն քաղաքապետի մամուլի պատասխանատուին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular