ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաթարվում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջպետական հաղորդակցությունը. հարցազրույց Վարդան Ոսկանյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանում սահմանների փոփոխություն չենք հանդուրժի։ Սա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունն է, որը բազմիցս կրկնել են՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Ներկայումս, Տավուշի մարզի 4 գյուղ թշնամուն հանձնելը, փաստացի սահմանների փոփոխություն է ենթադրում։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս և այլ հարցեր 1or.am-ը ուղղել է իրանագետ Վարդան Ոսկանյանին։

Պարո՛ն Ոսկանյան, փաստացի սահմանային փոփոխությամբ վտանգվում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջպետական նշանակության ճանապարհը։ Ի՞նչ քայլեր սպասել Իրանից։

Թվում է, թե Տավուշի հատվածն է և Իրանի հետ սահմանից շատ հեռու, սակայն այստեղ գործ ունենք, ոչ միայն գյուղերի, բնակավայրերի, գյուղատեղիների հետ, այլ՝ եթե դրանք անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, ապա խաթարվում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջպետական հաղորդակցությունը։ Այո՛, այդ տարածքը չի կարող կարևոր չլինել Իրանի համար։ Խնդիրն այն է, որ իրանական հայտարարությունները Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ արվել են ամենաբարձր մակարդակով, բայց, եթե Հայաստանի կողմից հայտարարվում են, որ դրանք Հայաստանի մաս չեն, ապա իրանցիները չեն կարող լինել ավելի հայամետ, քան մենք պետք է լինենք։

Եթե սահմանների փոփոխությունը հանդուրժում է ՀՀ իշխանությունը, ապա կարելի է սպասել Հայաստան-Իրան գործընկերային հարաբերությունների վատթարացման։

Մենք պետք է մեր դիրքորոշումները շատ հստակ արձանագրենք, որ մեր դաշնակիցները կամ հնարավոր դաշնակիցները հասկանան թե ինչպես կարող են աջակցել։ Եթե մենք ինքներս ենք հրաժարվում, ապա դժվար է պատկերացնել, որ նույնիսկ ամենաբարեկամական երկիրը մեր փոխարեն մեր շահերը կպաշտպանի։ Մենք պետք է հստակ արձանագրենք, որ կոնկրետ Ոսկեպարի շրջանում ՀՀ-ն ունի կենսական շահեր և դրանք առնչվում են թե՛ մեր բնակչության անվտանգությանը, թե՛ միջպետական ճանապարհին,  ինչպես նաև՝ գազատարի հետ։

Դեմարկացիան և Դելիմիտացիան հստակ իրավակարգ պահանջող գործընթաց է, եթե ՀՀ իշխանությունը դա անում է հայտարարությունների և ինչ-որ անորոշ քարտեզների հիման վրա, սա գործընկերային հարաբերությունները չի անլրջացնո՞ւմ։

Տարօրինակ է, որ դեռևս դեմարկացիա և դելիմիտացիա չի եղել, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմակերպությանն են պատրաստվում փոխանցել ինչ-որ տարածքներ։ Դա և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ իրավական (սահմանագծում, սահմանազատում) հարթություններում կոպտագույն սխալ է։ Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է Հայաստանից ուժի սպառնալիքով պոկել հնարավորինս շատ տարածքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular