ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Apple-ը Samsung-ին է զիջել սմարթֆոնների առաջատար արտադրողի տիտղոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2024 թվականի փետրվարի վերջին հարավկորեական Samsung ընկերությունը վաճառել է 19,69 միլիոն սմարթֆոն՝ այդպիսով զբաղեցնելով շուկայի 20%-ը, ինչը լավագույն արդյունքն է շուկայի ապրանքանիշերի շարքում։ Այս մասին հայտնում է The Korea Times-ը՝ վկայակոչելով Counterpoint Research վերլուծական ֆիրմայի տվյալները։

Մասնավորապես, Samsung-ը պահպանել է առաջատարի դիրքերը Եվրամիության շուկայում՝ շուկայի 34% մասնաբաժնով։ Բացի այդ, Galaxy սմարթֆոնների արտադրողը գրանցել է առաքումների նկատելի աճ դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ ավանդաբար գերիշխում է Apple-ն: 2024 թվականի հունվարից փետրվար ժամանակահատվածում Samsung-ն իր մասնաբաժինը այս շուկայում ավելացրել է 20-ից մինչև 36%:

Միաժամանակ Apple-ի մասնաբաժինը ԱՄՆ-ում 64-ից նվազել է՝ հասնելով 48%-ի։ Մինչ Samsung-ը սմարթֆոնների համաշխարհային շուկայի թոփ 1 ապրանքանիշը Apple-ն էր։ Վերջինս առաջատար դիրք է զբաղեցրել 2023 թվականի սեպտեմբերին՝ 13 տարվա մեջ առաջին անգամ գահընկեց անելով Samsung-ին։

Այժմ ամերիկյան բրենդը տեղափոխվել է երկրորդ տեղ՝ 2024 թվականի փետրվարի վերջին այն վաճառել է 17,41 միլիոն սարք և գրավել  շուկայի 18%-ը։

Վերլուծաբանները Samsung-ի դիրքերի վերականգնումը կապում են Galaxy S24 շարքի սմարթֆոնների հաջողության հետ, որը ընկերությունը ներկայացրել է 2024 թվականի հունվարին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular