ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք այստեղ հավաքվել ենք Երևանի և Բաքվի մեր քաղբանտարկյալների համար։ Այս մասին ԱԳՆ դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա ընդգծեց՝ առաջին  պատճառը, որ միրենք այնտեղ են այն է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ՝ ՀՀԿ փոխնախագահ ԱՐմեն Աշոտյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը և «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը

«Երկրորդ պատճառը, որ մենք այստեղ հավաքվել ենք այն է, որ մեր իշխանությունները, որոնք գտնվում են այս շենքում՝ Արարատը և մյուս արարածները վստահաբար չեն բարձրացնելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարցը միջազգային ատյաններում։

Գոնե այստեղից նրանք լսեն՝ Հայաստանում չեն մոռացել և չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որին որպես խղճի բանտարկյալ, որպես քաղբանտարկյալ հիմա Բաքվի բանտերում են։ Նրանց մասին միջազգային հարթակներում չեն խոսում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ով այս պահին ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular