ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական կառույցները ցանկանում են կույր մնալ, նրանց համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջարկում եմ սա դիտարկել առաջին հերթին որպես իրազեկման ակցիա այն կառույցներին և պաշտոնյաներին, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ գործողություն էին ծավալում՝ այդ թվում Հայաստանում և այսպես կոչված քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով տարածում էին եվրոպական արժեքներ, պայքարում էին մարդու իրավունքների, խոսքի, ԶԼՄ-ների ազատության համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով՝  ԱԳՆ դիմաց իրենց բողոքի ակցիայի նպատակին։

«Եվ ի՞նչ եղավ այս ամենի հետ, այս կառույցները լուռ են և արդեն տևական ժամանակ է։ Այստեղ 2 պատճառ կարող է լինել․ առաջինը՝ իրենք պատշաճ տեղեկացված չեն, որովհետև այլևս ռեսուրս չունեն օբյեկտիվ իրականությանը ծանոթանալու և նրանք ովքեր պայքարում էին այդ իրավունքների համար այսօր իշխանության են, և երկրորդ տարբերակը՝ ուղղակի նախընտրում են կույր մնալ և նրանց համար ինչ-ինչ շահերը այսօր գերակա են քան արժեքները»,- ընդգծեց Սաղաթելյանը և հավելեց․

«Եթե դա այդպես է մենք ուղղակի արձանագրենք այդ փաստը, որ աշխարհում բան է փոխվել և այլևս արժեքները առաջնահերթ չեն, երբ խոսքը գնում է շահերի մասին»

Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular