Փարիզում բազմաբնակարան շենքի 8֊րդ հարկում պայթյուն է եղել․ զոհեր կան (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 3 մարդ է զոհվել Փարիզի արևելքում 9 հարկանի շենքի ութերորդ հարկում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան քաղաքի 11-րդ թաղամասում՝ Շարոն փողոցում։ Տեղի բնակիչները հայտնել են, որ պայթյուն են լսել, սակայն, ինչպես հրապարակմանը հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Լյուկ Լեբոնը, այս տանը գազի սարքավորումներ չկան, ուստի դրա բնույթը դեռ պետք է պարզել։
Բնակարանում, որտեղ բռնկվել է հրդեհը, փրկարարները հայտնաբերել են երկու մարդու դի։ Մեկ այլ տղամարդ խուճապի է մատնվել ու դուրս է նետվել իր բնակարանի պատուհանից։ Շտապօգնության աշխատակիցները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Տան բնակիչները տարհանվել են, քանի դեռ աշխատում էին շտապօգնությունը, առաջիկա երկու ժամվա ընթացքում նրանք կկարողանան վերադառնալ իրենց տները, իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում գիշերելու կացարաններ տրամադրել վնասված ութերորդ հարկի բնակիչների համար։
Առնվազն 3 մարդ է զոհվել: