ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարվա կարևոր աստղագիտական ​​երևույթը. արևի խավարումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, Հյուսիսային Ամերիկայում տեղի կունենա արևի ամբողջական խավարում: Այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։

Արեգակի ամբողջական խավարումները տեղի են ունենում պարբերաբար, բայց ոչ շատ հաճախ. հաջորդը տեղի կունենա 2026 թվականին, և այն տեսանելի կլինի հիմնականում Ատլանտյան օվկիանոսում։ Ուստի ամբողջ աշխարհը դիտելու է այս խավարումը համացանցում և հեռուստատեսությամբ:

Ապրիլի 8-ին արևի խավարումը կսկսվի Խաղաղ օվկիանոսում. այն առաջինը կտեսնեն Պենրին Ատոլի բնակիչները, որը Կուկի կղզիների մաս է կազմում։ Այնուհետև Լուսնի ստվերը, որը ծածկելու է Արևը, «կնավարկի»օվկիանոսով ավելի քան 2500 կմ/ժ արագությամբ և տեղական ժամանակով ժամը 11:07-ին (GMT 18:07) այն տեսանելի կլինի Մեքսիկայի ափերից, իսկ 20 րոպե հետո կհատի Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը ու մի քանի ժամից, ամբողջ մայրցամաքով մի շերտագիծ քաշելով, կանցնի Ատլանտյան օվկիանոս։

Ի՞նչ է արևի խավարումը և որո՞նք են դրա տեսակները: Խավարումները տեղի են ունենում, երբ Արևը, Լուսինը և Երկիրը շարվում են մեկ գծում: Եթե ​​Երկիրը գտնվում է մեջտեղում, ապա նրա ստվերն ընկնում է Լուսնի վրա՝ սա լուսնի խավարում է:

Եթե ​​Լուսինը գտնվում է մեջտեղում, ապա այն ծածկում է Արևը երկրի համար. սա արևի խավարում է: Կախված նրանից, թե որքան ճշգրիտ են այս երկնային մարմինները շարված, խավարումը կարող է լինել մասնակի կամ ամբողջական:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular