ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


111-ամյա բրիտանացին այժմ աշխարհի ամենատարեց տղամարդն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անգլիայի Մերսիսայդ կոմսության բնակիչ Ջոն Թինիսվուդը դարձել է աշխարհի ամենածեր տղամարդը։ Նախապապը, ով ապրիլի 5-ին 111 տարեկան 223 օրական է, իր երկարակեցությունը պայմանավորում է ուրբաթ օրերին բրիտանական ավանդական ձկնամթերքով կերակուր ուտելով և պատանեկության տարիներին կանոնավոր զբոսանքներով:

Թինիսվուդն այժմ ապրում է Սաութպորտի ծերանոցում:

Նա խորհուրդ է տալիս «մարզել միտքը» և ամեն ինչում «չափավորություն» ցուցաբերել։ Երեքշաբթի օրը 114 տարեկան հասակում մահացել է Երկրի ամենատարեց տղմարդու տիտղոսի նախկին կրողը՝ վենեսուելացի Խուան Վիսենտե Պերես Մորան։

Թինիսվուդը, Լիվերպուլի ֆուտբոլային ակումբի երկրպագու է, ծնվել է Սաութպորտում 1912 թվականի օգոստոսի 26-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա հանդիպել է իր կնոջը՝ Բլոդվենին, և նրանք ամուսնացել են 1942 թվականին։Նրանց դուստրը՝ Սյուզանը, ծնվել է 1943թ.:

Զույգն ամուսնացած է եղել 44 տարի՝ մինչև Բլոդվենի մահը՝ 1986 թ.։

Թինիսվուդն աշխատել է խոշոր ընկերություններում՝ Royal Mail, Shell և BP, մինչև 1972 թվականին իր թոշակի անցնելը: Նա նշում է, որ հատուկ սննդակարգ չունի. Թինիսվուդը շարունակում է վայելել իր սիրելի կերակուրը (ձուկ և չիփս): Որպես երկարակեցության բաղադրատոմս՝ նա խորհուրդ է տալիս «երբեք չծանրաբեռնել օրգանիզմը»՝ առողջությունը պահպանելու, ինչպես նաև մարդկանց հետ շփվելու համար։

«Մարդիկ շատ տարբեր են», - ասում է Թինիսվուդը:

«Մենք պետք է այնպես անենք, որ այս տարբերությունն աշխատի մեզ համար, հակառակ դեպքում մենք կձախողենք»:

Ապրիլի 4-ին նրան շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական։ Աշխարհի ամենածեր կինը համարվում է իսպանուհի Մարիա Բրանյաս Մորերան, ով վերջերս նշել է իր 117-ամյակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular