ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզ մոտ ամեն բան նորմալ է, բավական ժամանակ է կրակոցներ չկային, այս քանի օրն է մեկ-մեկ կրակում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։

«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում։ Չգիտեմ ինչի են նորից սկսել, բայց դե եղե՞լ է մի դեպք, որ Նիկոլը գնա հանդիպման որևէ տեղ, ու չկրակեն, կարծես պայմանավորվածություն է, բայց դե մեզ մոտ ամեն բան էլ նորմալ է, խուճոպ չկա, մարդիկ իրենց սովորական կյանքով ապրում են», - նշեց նա

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հսկողությանը՝ Հովսեփյանն ասաց, որ դիտորդներին տեսել է, բայց ոչ իրենց գյուղում։

«Գյուղ չեն եկել, մի երկու անգամ տեսել եմ՝ ասֆալտով գալիս են՝ Տեղ գյուղի վերևը կանգնում, հեռադիտակով նայում։ Ի՞նչ ԵՄ դիտորդ, էդ դիտորդը սահման պիտի գա, նայի, մի գործողություն անի՞։ Դա ձևական բնույթ է կրում։ Եթե իրենց գործը արձանագրելն է, մեզ պետք չի այդ արձանագրելը, տեսանք էլի ԵՄ-ն, Ռուսաստանը, մեր բարեկամ Ֆրանսիան ինչ արեցին, երբ Արցախը հանձնեցին։ Այսօր թշմանին նստած է մեր սուվերեն տարածքում՝ Արավուսում, Տեղում, Սև Լճի, Ներքին Հանդի տարածքներում, Տավուշում, որ մեկն ասեմ․․․ ո՞վ է ինչ անում, ոչ մեկ, այդ մենք պիտի ուժեղ լինենք, թե չէ բոլորն էլ սուտ են։ Իհարկե դաշնակից պետք է, բայց մենք ոչ մեկի հետ էլ բարեկամություն չենք անում, մեկի գրկից մյուսի գիրկն ենք թռնում, այդպես չի լինի», ընդգծեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular