ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության շենքն առավոտից գերպաշտպանված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության շենքն առավոտից գերպաշտպանված է: Ներքին գործերի նախարարությունը, սակայն, դա անսովոր չի համարում:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված կառավարության շենքի մոտ խստացված ծառայությունը, ՆԳՆ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը պատասխանել է. «Հասարակական կարգի պահպանություն. այդքան բան»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՆԳՆ-ն հերքել էր ոստիկանությունում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ է տարածվող այն տեղեկությունը, որ ոստիկանության համատարած մոբիլիզացիա է հայտարարված, ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել էր.

«Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանություն: Ամենօրյա ոստիկանական ծառայություն է: Կոչ ենք անում հետևել պաշտոնական լրատվությանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular