ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե մինչև երբ քաղբանտարկյալների գործերով դատարանները կփորձեն ապացուցել, որ մածունը սև է, ածուխը՝ սպիտակ, իսկ երկրագունդը` տափակ, դժվարանում եմ ասել․ Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության  փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

Մարգարիտա Մեսրոպյանը հարցրել է․ «Ձեր դատավարության ընթացքում՝ այս վերջին նիստին պարզ դարձավ, որ դատախազությունն անգամ ճիշտ տվյալներ չի ներկայացնում դատարանին։ Ինչ կասեք այս ամենի մասին»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Շնորհակալ եմ Ձեզ և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին՝ աջակցության, ուշադրության և համերաշխության համար: Հայ ժողովրդի մեծամասնությունն այլևս քաջ գիտակցում է և գիտի, որ իմ դեմ քրեական գործը ոչ միայն թքած-կպցրած է, ոչ միայն ապօրինի է, այլև անգրագետ։ Այն բաղկացած է մեծ և փոքր խախտումներից, հորինվածքներից  և ապօրինություններից։ Խոշոր տրամաչափի բոլոր սարքոցիների և կամայականությունների նկատմամբ, որոնք  դրսևորել են քննչական մարմինները, դատավորը դեռևս ծայրահեղ  լոյալ է, աչք է փակում դրանց վրա, ավելին, փորձում հիմնավորել այդ ապօրինությունները՝ սկսած մեղադրանքիցմ վերջացրած իմ 10-ամսյա կալանքով։ Ու այս ամենը է՛լ ավելի աբսուրդային է դարձնում այս քրեական գործը։ Փոքր տրամաչափի խախտումների մակարդակում դատարանն իրեն շռայլություն է թույլ տալիս ճշմարիտ և օբյեկտիվ գնահատականներ տալ, ինչպես եղավ վերջին նիստում։

Անկախ Հայաստանի դատական  համակարգի խայտառակ կախյալությունից և քաղաքականացվածությունից, աչքեր ունեցողը տեսնում է, ականջ ունեցողը լսում է, թե ինչ է կատարվում ոչ միայն իմ, այլևս մյուս քաղաքական բանտարկյալների նիստերին։ Թե մինչև երբ նման գործերով դատարանները կփորձեն ապացուցել, որ մածունը սև է, ածուխը՝ սպիտակ, իսկ երկրագունդը` տափակ, դժվարանում եմ ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանում այլևս կալանավորների overdose է։ Ցանկացած երկրի համար քաղբանտարկյալներ ունենալը խարան է։ Եվ եթե ոմանք ջայլամների պես գլուխները ավազների մեջ մտցրած՝ չտեսնելու են տալիս այս հարցը, ապա միևնույն է, այդ խարանը դաջվում է նրանց դուրս ցցված մարմնամասի վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular