ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ զինվորականները օգտագործում են X8 SkyWalker «խաղալիք» անօդաչու թռչող սարքեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

X8 SkyWalker խաղալիք դրոնները Aliexpress-ում վաճառվում են 179 դոլարով և նախատեսված են զվարճանքի համար, սակայն ռուսները դրանք վերածել են վտանգավոր զենքի, գրում է focus.ua-ն։

Ռուսական «Mad Dogs» ստորաբաժանումը թիրախների վրա հարձակվելու համար օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, որոնք կարելի է գնել Aliexpress կայքից։ M2fpv.info հեռագրային ալիքը հրապարակել է X8 SkyWalker անօդաչու թռչող սարքի լուսանկարները, ինչպես նաև թիրախի վրա նրա հարձակման տեսանյութը։ Տեսանյութից պարզ է դառնում, որ անօդաչու թռչող սարքն օգտագործվում է որպես «կամիկաձե»։ Տեսանյութը համացանցում տեղադրվել է Ռուսաստանի զինված ուժերի «Mad Dogs» ստորաբաժանման մի սիբիրցի ծառայողի կողմից։ Տեսանյութում երևում է այն, ինչ տեսնում է անօդաչու թռչող սարքի տեսախցիկը, որը հարձակվել է փոքր շենք հիշեցնող թիրախի վրա։ Հեռագրային ալիքը հայտնում է, որ դրոնը լցոնված է եղել 2 կիլոգրամ օգտակար բեռով, և օգտագործվել է որպես արկ, իսկ թե կոնկրետ ինչ պայթուցիկ է եղել՝ անհայտ է։
focus.ua-ին հաջողվել է Aliexpress կայքում գտնել նման անօդաչու թռչող սարքեր։ Դրանք վաճառվում են Skywalker Black x-8 FPV EPO անվամբ «Զվարճանք» և «Խաղալիք» բաժիններում։ Գինը 179 ԱՄՆ դոլարից սկսած։ Ամենաթանկ մոդելի համար պետք է վճարել 436 դոլար: Դատելով նկարագրությունից, դրոնը գնորդը պետք է հավաքի ինքնուրույն։ Դրոնի թևերի բացվածքը՝ 2122 մմ է, քաշը՝ 3500 գրամ։ Կորպուսը պատրաստված է դիմացկուն EPO փրփուրից և ունի փոքր պլաստիկ ամրացնող մասեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular