ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Երևանում․ 28-ամյա տղա է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Գրել է Շամշյանը։

Հրշեջ-փրկարարները նշված հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում հայտնաբերել են մահացածի մարմինը:



Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, երբ նշված վայրում աշխատանքներ կատարող քաղաքացին տանիքին հոսանքահարվել է, ինչից հետո քաղաքացիները նրան իջեցրել են տանիքից, իսկ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Հրշեջ-փրկարարները մահացածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թադևոս Թաթոսյանն էր, ով աշխատանքներ կատարելիս էլեկտրական հոսանքի լարերին է անզգուշությամբ դիպել, ինչի պատճառով էլեկտրահարվել ու տեղում մահացել է:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը կառուցվում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, Ռուսաստանից վերջերս Հայաստան ժամանած բիզնեսմենի է պատկանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular