ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործադիրում նոր վերադասավորումներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Հայաստանում իշխանության մեջ նոր վերադասավորումներ են սպասվում։ Մասնավորապես, արևմտյան հովանավորների պահանջով Փաշինյանը պարտավորվել է փոխել բոլոր այն բաձրաստիճան պաշտոնյաներին, որոնք որոշակի շփումներ ունեն Ռուսաստանի հետ և, ըստ Արևմուտքի՝ ռուսական ազդեցության ներքո են գործում։

Փաշինյանը տևական ժամանակ ցանկանում է հեռացնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նրա փոխարեն որևէ արևմտամետի նշանակել։

Նաև Արևմուտքի հետ պայմանավորվածության էր եկել, որ վերականգնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ որևէ արևմտամետի նշանակելով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան հաջողվել է առայժմ Մհեր Գրիգորյանի մասով համաձայնության գալ՝ նշելով, որ հենց Գրիգորյանն է զբաղեցնում սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների նախագահի պաշտոնը և չարժե նրան փոխարինել որևէ արևմտամետ գործչով, առավել ևս , որ սահմանազատման՝ Հայաստանի համար ոչ նպաստավոր պայմանների դեպքում կկարողանա ամբողջ մեղքը բարդել հենց Մհեր Գրիգորյանի վրա։

Փոխարենը, Արևմուտքի պահանջով, վերականգնելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, Փաշինյանը խոստացել է, որ հենց այդ գրասենյակն է զբաղվելու Արևմուտքի տված օգնության, ինչպես նաև այլ ներդրումային ծրագրերի իրականացմամբ։

Ամենայն հավանականությամբ առաջին փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Դիանա Հովսեփյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular