ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասեք նոր փորձարկումների. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

ՔՊ գրասենյակում նախօրեին հավաք է տեղի ունեցել, առանց Նիկոլ Փաշինյանի։ Նիստը վարել են նրա արժանի տեղապահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը։ Օրակարգում Երեւանի իշխանությունների գործունեությունն է եղել, բայց քաղաքապետը չի մասնակցել, հաշվետվություններ են ներկայացրել փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանն ու Լեւոն Հովհաննիսյանը։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները խոստովանել են, որ, այսպես կոչված, կարմիր գծերի կայանատեղիների վճարները շեշտակիորեն բարձրացնելու փաստը ակնկալվող արդյունքին չի հանգեցրել, եւ մայրաքաղաքի կենտրոնը չի բեռնաթափվել ավտոմեքենաներից ու խցանումներից:

Հիշեցնենք, որ տարեվերջին, ավագանու ՔՊ խմբակցության որոշմամբ, կարմիր գծերի տարեկան վարձավճարը սահմանվեց 160 հազար դրամ՝ նախկին 12 հազարի փոխարեն։  Թեեւ թանկացումն ակնկալվող արդյունքը չի տվել, եւ այլեւս պարզ է, որ իշխանություններն առանց հաշվարկների ուղղակի քաղաքացուն դարձրել են տուգանքի մատերիալ, սակայն ՔՊ-ում որոշել են «չհանձնվել» եւ նոր փորձարկումներ են անելու:

Ասել են, որ առաջիկա ամիսներին նոր որոշումներ կընդունեն` գուցե որոշ փողոցներում այլեւս արգելեն երթեւեկը, որոշ փողոցներ դարձնեն միակողմանի, որոշները՝ երկկողմանի, մի խոսքով՝ իմպրովիզացիաների ու փորձարկումների նոր դաշտ են գտել։ Հասարակական  տրանսպորտի ուղեվարձերի թանկացման թեման եւս արծարծվել է, սակայն ավագանու իշխանական անդամները վստահաբար պնդել են, որ որոշումը չի փոխվելու` սեպտեմբերից այն ուժի մեջ է մտնելու: Ինչ վերաբերում է խրամատ հիշեցնող փոսերին, փոխքաղաքապետերը վստահեցրել են, որ մոտ ժամանակներում խնդիրը կվերանա` տենդերներն արդեն շահել են, հանձնարարվել է փոսերի նորոգման աշխատանքներն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular