ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայծառատեսը` Կարեն Կարապետյանի և Կարեն Դեմիրճյանի նմանության առեղծվածի և վարչապետին սպասվող խոչընդոտների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Համացանցային օգտատերերից շատերը նկատել են, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանն ունեն արտաքին նմանություն:

Բացի այդ, ոմանք կարծում են, որ ՀՀ նորանշանակ վարչապետը Կարեն Սերոբիչի նման սիրում է պարզ ու անմիջական շփվել ոչ միայն ժողովրդի հետ, այլ նաև այդպիսին լինել կառավարության նիստերի ու հանրային տարբեր միջոցառումների ընթացքում:

Նաև նշում են, թե Կարեն Կարապետյանը հնարավորություն ունի վայելել այն սերն ու հարգանքը, որը ժողովուրդը տածում էր Կարեն Դեմիրճյանի նկատմամբ:

Այս նմանությունը, սակայն, պայծառատես Կարեն Ափոյանը պարզապես սովորական պատահականություն է համարում և ոչ ավելին:

«Իհարկե, արտաքին նմանություն կարող է լինել, սակայն իմ կարծիքվ` առաջնորդվել միայն արտաքինով և նրան համարել Կարեն Դեմիրճյանի գործի շարունակող, սխալ կլինի: Կարեն Դեմիրճյանի որդին իրեն արտաքնապես ավելի է նման , բայց թե’ բնավորությամբ, թե’ իրենց ծավալած գործունեությամբ նրանք տարբեր են: Հստակ կարող եմ ասել, որ Կարեն Կարապետյանը չի եկել պարզապես վարչապետ դառնալու համար, նա եկել է հատուկ ծրագրով, կոնկրետ առաքելությամբ` եկել է այս երկրում ինչ-որ բան փոխելու համար: Նրան այդ պաշտոնը կարող է նույնիսկ շատ բաներում խանգարել, կան ներքին գործոններ, որոնց մասին մենք այնքան էլ տեղյակ չենք, մենք չգիտենք, թե ինչեր են պլանավորվում, ինչեր են խմորվում»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում իր տեսակետը հայտնեց Կարեն Ափոյանը:

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին և հասարակության վրա դրա ունեցած ազդեցությանը:

«Որքան էլ մեր երկրի համար մտահոգվող որոշ ղեկավարներ փորձում են բարեփոխումներ անել, այնուամենայնիվ, կա թաքնված անտեսանելի ուժ, որը դրսից է ու նպատակաուղղված է թուլացնել մեր երկիրը՝ օգտագործելով տարբեր գործոններ: Մեր ներքաղաքական վիճակը բավականին լարված է ու խառը` թե’ արտաքին, թե’ ներքին առումով: Դրա համար Կարեն Կարապետյանի ներկայությունը մեր քաղաքական դաշտում կարծես էլեկտրական հոսանք տվեց շատերին:

Նրա ներկայությամբ պայմանավորված` շատ բաներ են կարգավորվելու, շատ բաներ են իրենց տեղը ընկնելու, բացթողումները, որոնք մինչ այդ եղել են, կարգավորվելու են: Ճիշտ է, այդ դրական փոփոխությունը դանդաղ է լինելու, սակայն անպայման լինելու է: Մեզ կտրուկ փոփոխություն պետք էլ չէ, քանի որ մենք դեռ դրան պատրաստ չենք այս պահին»,- ասաց մեր զրուցակիցը:

Պայծառատեսը, սակայն, զգում է, որ Կարեն Կարապետյանին դեռ բազմաթիվ խոչընդոտներ են սպասվում, որոնք նրա համար կարող են ստեղծել հատկապես պաշտոնաթող անձինք:

«Շատերը կարող են ասել, որ սա հերթական խաղ է, բայց ես սրտացավություն տեսնում եմ նրա կողմից մեր ազգի նկատմամբ: Բայց թե ինչքանով նրա մոտ ամեն ինչ կհաջողվի, ադյո՞ք նա կշարունակի այն նույն տեմպով, որով որ սկսել է, արդյո՞ք նրա թիմակիցները նրան կաջակցեն այս հարցում, մի փոքր հակասական է: Այստեղ շատ կարևոր նրբություն կա. Կարեն Կարապետյանը միայնակ ոչինչ չի կարող անել, դա պետք է իր թիմակիցները գիտակցեն: Պաշտոնաթող անձանց հետ կա ներքին լարվածություն, ներքին կոնֆլիկտ, որը կարող է այս պահին չարտահայտվել, սակայն վաղ թե ուշ դրսևորվելու է:

Կարեն Կարապետյանի պաշտոնավարության սկիզբը խոստումնալից է, բայց կան գործոններ, որոնք կխանգարեն Կարեն Կարապետյանին այս տեմպով աշխատել: Պաշտոնաթող անձանց, նախկինում կառավարման համակարգի ու ներկայիս ղեկավարների միջև աշխատելաոճերի տարբերություն կա, որը կբերի ներքին բախումների, միջանձնային հարբերությունների բարդացման, կոնֆլիկտի, կլինեն մանր ու մեծ ձևական ձերբակալություններ»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց պայծառատես Կարեն Ափոյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular