ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


27-ամյա երիտասարդը տան հյուրասենյակում հայտնաբերել է քրոջ նախկին ամուսնու դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի տներից մեկում քաղաքացին հայտնաբերել է իր ազգականի դին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Լոռու մարզի 27-ամյա բնակիչ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մահացած 41-ամյա Դավիթ Թ․-ին ինքը հայտնաբերել է հյուրասենյակում, գետնին բերանքսիվայր ընկած վիճակում, ժամը 13։30-ի սահմաններում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Անդրանիկ Մ․-ն հայտնել է նաև, որ մահացածը իր քրոջ նախկին ամուսինն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular