ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ին­չի՞ մա­սին են խո­սում արևմ­տյան թվե­րը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Գելափի» հրապարակած հերթական հարցման արդյունքները ուշագրավ վերլուծությունների առիթ են տալիս: Բացի այն, որ, ըստ այդ հարցումների, Նիկոլ Փաշինյանի վստահության ցուցանիշը խայտառակ ցածր է (8 տոկոս), կան նաև այլ՝ ոչ պակաս հետաքրքիր թվեր: Ի մասնավորի, տրվել է հարց, թե «Հետևյալ երկրներից որո՞նք են բարեկամ մեր երկրի համար (ում աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին), և որոնք՝ ոչ բարեկամական (որոնց հետ հարաբերությունները կոնֆլիկտային են և սպառնում են մեր երկրին): Ըստ հարցման` բարեկամ երկրների մեջ առաջին տեղում Ֆրանսիան է՝ 78,1 տոկոսով, երկրորդը Հնդկաստանն է՝ 68,5 տոկոսով, երրորդը՝ Իրանը՝ 57,8 տոկոսով:

Հասկանալի է, որ ոչ բարեկամ երկիր «անվանակարգում» անվիճելի առաջատարը Թուրքիան ու Ադրբեջանն են՝ համապատասխանաբար 93,2 և 98,5 տոկոս: Հետաքրքիր է, որ Ռուսաստանին բարեկամ երկիր է համարել հարցվածների 29,7 տոկոսը, ոչ բարեկամ երկիր՝ 43 տոկոսը: Փորձագետների կարծիքով, այն, որ հակառուսական այս տոտալ արշավների ֆոնին Ռուսաստանին բարեկամ երկիր համարողների թիվը կարող էր նվազել, սպասելի էր, բայց նման ցածր ցուցանիշները բավական տարակուսելի են: Առավել ևս զարմանալի է, որ Ռուսաստանը հետ է ընկել, ասենք, Գերմանիայից, որը երբեք առանձնապես բարձր տեղերում չի եղել այդ ցուցանիշով և Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, համեմատելի չեն, ասենք, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և նույն Ռուսաստանի հետ: Մի խոսքով, կա տեսակետ, որ այս ցուցանիշները իրականությունը չեն արտացոլում, և Արևմուտքն իր «Գելափի» միջոցով պարզապես հակառուսականության ալիքի վրա համապատասխան թվեր է նկարել:

Սակայն կա հարցի մյուս կողմը. եթե «Գելափի» հարցումները վստահություն չեն ներշնչում, ապա ինչո՞ւ է Պետդեպը հանկարծ որոշել Նիկոլ Փաշինյանի համար այդքան ցածր թիվ ցույց տալ (կրկնենք՝ 8 տոկոս): Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ. նախ՝ չի բացառվում, որ իրական վարկանիշն ավելի ցածր է, և կարողացել են «ձգել» միայն մինչև 8 տոկոս: Երկրորդ՝ հնարավոր է՝ Արևմուտքին այլևս Փաշինյանը պետք չէ, և նրան «գահընկեց անելու» համար իրականությունն է պետք մատուցել: Սա քիչ հավանական է՝ հաշվի առնելով արևմտյան ֆինանսավորմամբ կառույցների ու անհատների՝ Փաշինյանին կրծքով պաշտպանելու ջանքերը, ինչպես նաև երեկվա «բոնուսային» խոստումները: Եվ երրորդ՝ ամենահավանական տարբերակը: Հնարավոր է՝ իրականությունն ի ցույց դնելով՝ Արևմուտքը ցանկանում է, այսպես ասած, ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, թե ով է իրականում այժմ իր իշխանության երաշխավորը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular