Նյու Յորքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն ամենահզորն է վերջին 40 տարվա ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրաշարժեր հազվադեպ են լինում Ամերիկայի արևելյան ափին, և այսօրվա արձանագրվածը ամենաուժեղն էր Նյու Յորք քաղաքում վերջին տասնամյակների ընթացքում:
Սոցցանցերի օգտատերերը հայտնել են, որ երկրաշարժը զգացվել է Ֆիլադելֆիայից մինչև Նյու Յորք և արևելյան ափի երկայնքով մինչև Բոստոն:
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել է, որ այսօրվա երկրաշարժի հետևանքով որևէ լուրջ վնասի մասին տեղեկություններ չկան։