ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ վիրավորական էր, սակայն իսկապես խայտառակություն կլիներ, եթե… Նարե Գևորգյանը` աղմկահարույց գրառման մասին

ՎԻԴԵՈ

«Իսկապես խայտառակություն կլիներ, եթե չիմանայի, բայց դա այդպես չէ: Ես բազմապատկման աղյուսակը փայլուն գիտեմ, թեպետ անկեղծ կլինեմ ու կասեմ, որ մաթեմատիկական գիտելիքներով չեմ փայլում, սակայն տարրական աղյուսակը չիմանալը խայտառակություն կլիներ ինձ համար: Տեսախցիկն անջատվելուն պես միանգամից պատասխանեցի` «56», պարզապես Սուրենին ասացի, որ պատրաստելուց մի փոքր շփոթվում եմ: Եթե իմանայի, որ չպատասխանելս նմանատիպ բուռն քննարկումների առիթ կհանդիսանա, հաստատ հենց եթերի ժամանակ` անմիջապես խոհանոցում, ամբողջ բազմապատկման աղյուսակը կասեի, պարզապես այդ պահին կարևորություն չտվեցի այդ ամենին և այլ հարցի սկսեցի պատասխանել, նույնիսկ կադրից դուրս Սուրենին 7-ի բազմապատկման աղյուսակն ասացի ու ծիծաղեցինք, այդպես էլ ամեն բան վերջացավ»,- Asekose.am-ին ասաց Նարե Գևորգյանը` անդրադառնալով համացանցում աղմուկ բարձրացրած գրառմանը, որի համաձայն` ինքը խայտառակվել էր, քանի որ «Քաղցած սպասում էին» հաղորդման ժամանակ չէր պատասխանել Սուրեն Շահվերդյանի`  «ինչ կլինի 7X8» հարցին:

Երգչուհու խոսքով` իր համար այդ ամենը պարզապես ծիծաղելի էր, որովհետև նման տարրական գիտելիքներ յուրաքանչյուրն էլ պետք է ունենա:

«Այդ հրապարակումը պարզապես ինձ մոտ ծիծաղ առաջացրեց: Թեթե նայեցի այդ ամենին, չնայած դրան` բուռն արձագանք ստացավ: Ինչ վերաբերում է  հրապարակման վերնագրին` «Երգչուհի Նարե Գևորգյանը խայտառակեց իրեն», ապա այն իսկապես շատ վատ էր ընտրված: Շատ կուզեի տեսնել վերնագրի հեղինակին և խոսել նրա հետ: Անկեղծ եմ ասում, երբ կարդացի վերնագիրը, ինձ թվաց, թե որևէ վատ բան եմ արել, մտածմունքների մեջ ընկա, սակայն երբ արդեն կարդացի, միայն ծիծաղեցի ու անցա առաջ: Այդ հրապարակմանը մեծ կարևորություն չեմ տվել, սակայն վերնագիրն իսկապես շատ վիրավորական էր, թեպետ կրկնում եմ` կլիներ խայտառակություն, եթե չիմանայի բազմապատկման աղյուսակը, բայց, փառք Աստծո, այն շատ լավ գիտեմ»,- նշեց երգչուհի Նարե Գևորգյանը:

Ստորև առաջարկում ենք դիտել Նարե Գևորգյանի մասնակցությամբ  «Քաղցած սպասում էին» հաղորդման տվյալ թողարկումը:

Դիտել` 37-րդ րոպեից:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular