Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան կոչ է անում Երեւանին թույլ չտալ, որ Արեւմուտքն իրեն խաբի եւ Հայաստանին տանի սխալ ճանապարհով։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հորդորում ենք Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով»,- ընդգծել են գերատեսչությունում։
Ռուսաստանը Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Արևմուտքի հերթական փորձ՝ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ, ասվում է հայտարարության մեջ։ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի կործանարար միջամտությունը կարող է հանգեցնել ամենաբացասական հետեւանքների։
Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։