ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարևոր երկիր է ԱՄՆ քաղաքացիական միջուկային համագործակցության նախագծերի համար. Ջեյմս Օ’Բրայեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։

«Եվրոպական միությունն արդեն սկսել է սերտ համագործակցություն Հայաստանում գոյություն ունեցող միջուկային էներգիայի աղբյուրների անվտանգության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Եվ այդ համագործակցությունն ընդլայնվում է։ Հայաստանը նաև կարևոր երկիր է ԱՄՆ քաղաքացիական միջուկային համագործակցության նախագծերի համար: ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները: Դա հիմնված է 2022 թվականին ստորագրված քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրի վրա, և դա հնարավորություն կտա բացահայտել մի քանի կոնկրետ նախագծեր, որոնց վրա մենք կաշխատենք առաջ շարժվելիս։ Այդ պատճառով սկզբում, երբ Հայաստանը կշռադատի փոխարինման իր տարբերակները, մենք կֆինանսավորենք տեխնիկատնտեսական ոլորտը, կանցկացնենք գիտական փոխանակումներ նոր հնարավորությունների բացահայտման համար և կսկսենք ուսումնասիրել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ֆինանսավորման տարբերակները»,- ասաց Օ’Բրայենը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ջանքերը ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, քաղաքական բարեփոխումների և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման համալիր փաթեթին։

«Այսպիսով, այս բոլորը պետք է միավորվեն և հանգեցնեն մի արդյունքի, որը Հայաստանի ժողովրդի համար կդառնա լուսավոր ապագա, այլ ոչ թե կապված լինի միայն այս կամ այն նախագծի հետ»,- եզրափակեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular