ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում մի մեծ թաղամասի շինարարության ներդրումն ավելի մեծ է, քան այդ դրամաշնորհը․ Թարվերդյանը՝ Հայաստանին տրամադրվող ԵՄ 270 մլն-ի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատերն ավելի մեծ ակնկալիքներ ունեին այս հանդիպումից, շատերն ակնկալում էին, որ հենց այս հանդիպմամբ որոշվելու է, որ Հայաստանը մուտք է գործելու Եվրամիություն կամ ՆԱՏՕ, սակայն, ես որպես քաղաքական գործիչ շատ հանգիստ էի վերաբերվում այդ հանդիպմանը․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը։

«Մի շարք մարդիկ անհանգստանում էին այս հանդիպման համար, կապում այն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հետ։ Ես դա ընթացիկ աշխատանքային հանդիպում եմ որակել, որի ընթացքում ԵՄ-ն դրամաշնորհ է տրամադրել մեզ։ Գնահատել, թե այդ 270 մլն եվրոն մեծ դրամաշնորհ է այդ 4 տարվա համար, իհարկե, դա այդպես չէ։ Այս փուլում, տեմպերի պայմաններում դա նորմալ դրամաշնորհ է, որը մի շարք ուղղվածություններ ունի և համոզված եմ՝ մի մեծ մասը կտրվի տեխնիկական օգնությանը տեսքով․ այսինքն՝ մասնագետներ կգան ու խորհրդատվություն կիրականացնեն»,- ասաց բանախոսը և հավելեց․

«Երևան քաղաքում մի մեծ թաղամասի շինարարության ներդրումը ավելի մեծ է քան այդ ներդրումը։ Կարելի է համարել, որ հերթական աշխատանքային հանդիպումն էր սա և ուռճացնել այն պետք չէր։ Եթե կան այլ բանավոր պայմանավորվածություններ, որ կառավարությունը, լրատվամիջոցները կամ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն ներկայացնում, դա այլ հարց թեմա է»։

Նրա կարծիքով՝ հանդիպման ընթացքը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը Եվրաինտեգրման հետ կապված աշխատանքներ է իրականացնում և կարելի է համարել սա հերթական փուլային աշխատանքն էր։  «Ես որպես ՀՀ քաղաքացի ուրախ եմ ցանկացած աջակցության համար, որովհետև միայն ԵՄ-ն չի, որ աջակցում է ՀՀ-ին, եթե վերցնենք արաբական աշխարհը, ապա շատ ներկայացուցիչներ միլիարդավոր դոլարներ են պատրաստ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, սակայն այսպիսի մեծ աժիոտաժով ոչ ոք  դա չի ներկայացնում»,- ընդգծեց Թարվերդյանը։

Հարցին՝ այդ  բուռն արձագանքն ինչո՞վ է պայմանավորված, նա նշեց․ «ՀՀ քաղաքական դաշտը մեկ սև ու սպիտակների է բաժանվում, մեկ հների ու նորերի հիմա էլ տարօրինակ ձևով վտանգավոր բաժանում կա․ տարանջատում են ուզում անել Ռուսաստան և արևմուտք պրիզմայով։ Շատերը չեն հասկանում, որ մեր տարածաշրջանը չի սահամանփակվում Ռուսաստանով։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, սակայն մենք ունենք ավելի մոտ այլ բարեկամ երկրներ տարածաշրջանում, օրինակ, Իրանի իսլամական հանրապետությունը, Չինաստանը, որոնք նույնպես հետաքրքրություններ ունեն Հայաստանում։  Շատերը փորձում են հարաբերությունը լավացնել մի պետության հետ մեկ այլ պետության հաշվին, որը ամենամեծ սխալն է մեր իրականության մեջ»,- ընդգծեց նա։

Թարվերդյանն ընդգծեց, որ մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները աշխարհի բոլոր պետությունների հետ և այդ գործընթացներում ոչինչ չանենք մի հարաբերության լավացումը մյուսի վատթարացման հաշվին։ «Շատ քաղաքական գործիչներ, որ նշում էին այսօր կարող է դրվի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց դա կարելի է համարել ծիծաղելի։ Մարդիկ չեն պատկերացնում այն հարթակները, այն քննարկումները, որի շրջանակներում տնտեսական զարգացման հարցեր են քննարկվում, իրենց թվում է՝ այդ հարթակներում ամեն ինչ արագ ու մեկ օրում է լինում, ոչ մի խոշոր և լուրջ ծրագիր մեկ օրում, մեկ շաբաթում, կամ մեկ ամսում չի իրականացվում»,- հավելեց նա։

Նա նշեց, որ այսօր մեր տնտեսության համար Ամուլսարի մասով ներդրումն ավելի լուրջ ծրագիր է, քան ներդրման չափը միլիարդից ավելի է, իսկ դա 4 տարուց էլ ավելի շուտ կիրականացվի, քան այս ծրագիրը, մարդիկ սիրում են չափազանցնել, գնահատականներ տալ և անհեթեթ խոսել։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular