ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ, հակաիրավական է. Մայրապետյանը՝ իր դեմ կայացված դատավճռի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացված վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ։ 

Ի պատասխան դրա Սամվել Մայրապետյանը հանդես է եկել հաղորդագրությամբ.
«Ես միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները, և որ ես ու ըմտանիքիս անդամները ենթարկվելու ենք բոլոր տեսակի հնարավոր ճնշումներին: Գալով այսօրվա՝ իրավագիտության հետ աղերս չունեցող վճռին, կարող եմ միայն ասել, որ պատահականություն չէ, որ վճիռը տարածվեց հենց այսօր առավոտյան, չնայած որ մինչև այս պահը այն հրապարակված չէ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում:
 
Բանը նրանում է, որ վճիռը պետք է հրապարակվեր դեռևս 2024 թվականի մարտի 20-ին, սակայն, Դատարանի որոշմամբ դատաքննությունը նորից վերսկսվեց՝ իբրև թե գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով: 2024 թվականի ապրիլի 1-ին նշանակված դատական նիստի օրը, սակայն, այդպես էլ Դատարանի համար չպարզաբանվեցին իրենց համար անհրաժեշտ հարցերը և անհասկանալիորեն վճռի հրապարակման օր նշանակվեց ապրիլի 5-ը. կարելի է ենթադրել Փաշինյանի բրյուսելյան այցի օրը՝ PR արդյունք ցուցադրելու համար: Ստացվում է, որ իշխանությունները վերահսկում են ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում են հրապարակման օրն ու ժամը:
 
Այս ոչ իրավաչափ վճռով ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ, հակաիրավական է, հետևաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում:
 
Տեղի ունեցածին և մասնավորաբար դատարանի վճռին մանրամասն և փաստերով կանդրադառնա իմ փաստաբանական խումբը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում վճռի պատշաճ հրապարակվելուց հետո, որտեղ, սովորաբար, ըստ օրենքի հրապարակվում են դատավճիռները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular