ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ գումարը ՀՀ տնտեսության համար էական ազդեցություն չի ունենալու․ տնտեսագետը՝ Հայաստանին տրամադրվող ԵՄ 270 մլն դրամաշնորհի մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այդ գումարը որևէ էական ազդեցություն մեր տնտեսության վրա չի էլ ունենալու․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, որի արդյունքում պետք է 270 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրվի Հայաստանին։

«Այսօրվա Բրյուսելի հանդիպումը, ըստ էության, որևէ աշխարհացունց հայտարարություններով չավարտվեց, հաշվի անռելով այն, որ խոսվեց հիմնականում տնտեսական մի շարք նախագծերի մասին, որոնց ուղղությամբ նախկինում ևս քայլեր էին իրականացվում, այսինքն` նոր նախագծի, նոր ուղղության մասին չի հայտարարվել»,- ասաց նա։

Տնտեսագետի պարզաբանմամբ՝ ԵՄ-ն նախատեսում է 270 մլն եվրոյի դրամաշնորհ հատկացնել փոքր և միջին բիզնեսին և որ այդպիսի դրամաշնորհ վերջին տարիների ընթացքում ևս հատկացվել էր։ «Այդ 270 մլնը պետք է 4 տարիների ընթացքում հատկացվի, այն էլ հիմնականում ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկերի սուբսիդավորմանը և նաև մարզերում մի շարք դրամաշնորհային նախագծերի ֆինանսավորմանն ու խորհրդակցությունների կազմակերպմանը, ուսուցմանը և այլն։

Դա բավականին փոքր գումար է Հայաստանի մասշտաբներով և վերջին 3-4 տարվա ծրագրերի շարունակությունն է ըստ էության»,- նկատեց նա և հավելեց, որ խոսվել է նաև ենթակառուցվածքային ծրագրերի մասնակցության մասին ինչը  ևս վերջին տարիների ընթացքում իրականացվել է։

«Օրինակ՝ հյուսիս-հարավի մասով եվրասիական զարգացման բանկը ֆինանսավորում է այս նախագիծը, վարկ է տրամադրում և դա էլ նորություն չէր։ Խոսվեց, կարևորվեց Հայաստանի էներգետիկ անվտանգության պարենային անվտանգության մասին։ Այստեղ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մի շարք ծրագրեր ունեն, խոսքը վերաբերում է կանաչ, արևային էներգետիկայի զարգացմանը և այլն ուղղություններով, ինչը ևս վերջին 5-6 տարիների տենդեց է»։

Ըստ Պարսյանի՝ պետք է արձանագրենք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարեց՝ կարևորում է Հայաստանի զարգացումը տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի ինտեգրման ճանապարհը։

«Այսինքն` եթե Հայաստանն ուզում է՝ զարգանա պետք է ինտեգրվի տարածաշրջանի երկրների հետ, իսկ տարածաշրջանի երկրների մեջ է մտնում և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, ՛և Ադրբեջանը․ արևմուտքը արձանագրեց, որ Հայաստանը չի կարող կտրուկ շրջադարձեր կատարել՝ հաշվի առնելով իր ներկայիս կապերը տարածաշրջանի երկրների հետ և նրա այս կոչը այն էր, որ շարունակեն կապերը կամ նոր կապեր ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Սրանք էին հիմանական պրոցեսները և որևէ նոր ուղղության չկար այս ամենի մեջ»,- շեշտեց նա։

Դիտարկմանը՝ իշխանությունն էլ էր ասել, որ տնտեսական բնույթի է լինելու հանդիպումը, նա ասաց, այո, բայց հենց տնտեսականի մեջ էլ նոր բան չկար։

«Այդ գումարը որևէ էական ազդեցություն մեր տնտեսության վրա չի էլ ունենալու, այստեղ պետք է կարևորենք, որ վերջին շրջանում կառավարությունը ցանկանում է  Հայաստանի բիզնեսի ստանդարտները համապատասխանացնել ԵՄ ստանդարտներին, որ կարողանանք մեր տեղական ապրանքները արտահանենք եվրոպական շուկա։ Այս ուղղությամբ որոշում է կայացրել կառավարությունը և փորձում է ստանդարտացման գործընթացն անցնել, ներդնել ԵՄ ստանդարտները և այս տարի բավականին շատ ստանդարտներ է նախատեսում, որ պետք է մշակվի և ներդրվի մեր բիզնեսի համար։ Այդ մասով ԵՄ-ն միանշանակ կարող է օժանդակել խորհրդատվության տեսքով՝ տարբեր ստանդարտների ներդրման մշակման գործընթացում։ Այստեղ կարող ենք ասել, որ աշխատելու տեղ կա, ԵՄ-Հայաստան ստանդարտացման գործընթացն ավարտելու մասով»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular