ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական կողմը պնդում է, որ գիշերվա գրոհը բավական արդյունավետ է եղել. ռազմական ինքնաթիռներ են թիրախավորվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի անվտանգության ուժերում BBC-ի ծառայության աղբյուրները պնդում են, որ Ռոստովի մարզի Մորոզովսկի ռազմական օդանավակայանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում ոչնչացվել է վեց ռազմական ինքնաթիռ, ևս ութը «զգալի վնաս է կրել»։

 ՌԴ ՊՆ-ն միայն հայտնել է, որ Ռոստովի մարզում 44 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Աղբյուրների համաձայն՝ օդանավակայանում տեղակայվել են Սու-27 կործանիչներ և Սու-34 ռմբակոծիչներ, որոնք վերջին շրջանում ակտիվորեն գործում են առաջնագծում։

Գիշերը հաղորդվել է նաեւ, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Սարատովի մարզի Էնգելս քաղաքին, որտեղ տեղակայված են ռուսական ծանր ռմբակոծիչները։

«Այսօր վաղ առավոտյան Էնգելսում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Տուժածներ կամ ենթակառուցվածքների ավերածություններ չկան»,- հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը:

Նրա ձեւակերպումից հնարավոր չէր հստակ եզրակացություն անել՝ ոչնչացվել է մեկ անօդաչու թռչող սարք, թե մեկից ավելի։

Տեղի բնակչությունը գրել է բազմաթիվ պայթյունների մասին, սակայն եթե օդային թիրախը խոցվում է հրթիռներով, ապա անհրաժեշտ է առնվազն երկու հրթիռ։

Էնգելսն առավել հայտնի է  ծանր ռմբակոծիչների բազայով, որոնք օգտագործվում են ուկրաինական թիկունքում թեւավոր հրթիռներ արձակելու համար: Այս օդանավակայանը նախկինում մի քանի անգամ ենթարկվել է ուկրաինական հարձակումների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular