ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրամիջոցների հայտնաբերման հերթական դեպքերն են արձանագրվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ապրիլի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նորամարգ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կանեփի չորացված, մանրացված զանգված է պահում: Ստուգման նպատակով նրանք այցելել են նշված հասցե: Տղամարդը հայտնել է, որ անասնագոմում պահում է կանեփից պատրաստված թմրանյութ: Նա նշված վայրից ներկայացրել է թմրանյութով լցված պլաստմասսե տարա և հայտնել, որ թմրանյութն իր օգտագործման համար է, պատրաստել է վայրաճ կանեփից:
39-ամյա նորամարգցին ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին , ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Թմրամիջոցի հայտնաբերման հաջորդ դեպքն արձանագրվել է Վաղարշապատի բաժնում: Քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 4-ին այցելել են 41-ամյա էջմիածինցու տուն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ ունի կանեփից պատրաստված չոր զանգված, որը պահում է անձնական օգտագործման համար: Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 1 կգ 600 գրամ զանգված: Հայտնել է, որ ինքն է անձնական օգտագործման համար վայրաճ կանեփի թփերից պատրաստել թմրանյութը:
41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Թմրամիջոցի հայտնաբերման մյուս դեպքը գրանցվել է ոստիկանության Տավուշի բաժնում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած օպերատիվ տեղեկությունը Տավուշի բաժնի ոստիկաններն իրացրին ապրիլի 4-ի ժամը 21.10-ին:
Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող 38-ամյա տղամարդը, ով Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ է, նկատելով ոստիկանության ծառայողներին՝ գրպանից հանել և իր կողմից շահագործվող «ՎԱԶ 21099»-ի տակ է նետել թղթե փաթեթ, այնուհետև ոստիկանների պահանջով վերցրել և ներկայացրել է այն՝ հայտնելով, որ փաթեթի մեջ թմրամիջոց է:
38-ամյա տղամարդը ներկայացվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղ պարզվել է զանգվածի քաշը՝ 2,57 գրամ: Տղամարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատրաստել է կանեփի վայրաճ թփերից՝ անձնական օգտագործման համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular