ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալաշնիկով կոնցեռնը ներկայացրել է SKAT 350M նոր հետախուզական անօդաչու թռչող սարքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ որոշ ուժային կառույցների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը համարվում էր գիտաֆանտաստիկ,- գրում է Overclockers.ru-ն:

Մեր օրերում ոչ մի ռազմական հակամարտություն այլևս չի կարող ընթանալ առանց նման անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառման։ Դրոնները կատարում են տարբեր գործառույթներ: Դրանք օգտագործվում են հետախուզության, հրետանային կրակի ճշգրտման, բացահայտված թիրախների ուղղակի ոչնչացման և նույնիսկ զինամթերքի, ջրի և սննդի առաքման համար։

Հատուկ ռազմական գործողության ավելի քան երկու տարվա ընթացքում ռուսական պաշտպանական արդյունաբերությունը զգալի առաջընթաց է կատարել տարբեր նպատակների անօդաչու թռչող սարքերի մշակման և զանգվածային արտադրության գործում։ Եվ ռուսական անօդաչու թռչող սարքերի տեսականին անընդհատ ավելանում է։

Մասնավորապես, Կալաշնիկով կոնցեռնն է ներկայացրել իր նոր հետախուզական անօդաչու թռչող սարքը՝ Skat 350M-ը։ Նոր արտադրանքը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի Expotechnoguard ցուցահանդեսին։

Ինչպես նշվում է կոնցեռնի նյութերում, նոր սարքը նախատեսված է օդայինլ ուսանկարահանման համար և կարող է գործել նաևգիշերային ժամերին։

«Անօդաչու թռչող սարքն օգտագործում է լուսանկարահանում բարձր ճշգրտության թվային քարտեզներ ստեղծելու համար, ինչպես նաև՝ իրականացնում է տեղանքի և օբյեկտների հեռակառավարվող օնլայն տեսամոնիտորինգ,  ներառյալ գիշերը թռչելու հնարավորությամբ», - ասվում է գերատեսչության նյութում:

Այդ սարքն առաջին անգամ է ներկայացվում Ռուսաստանում։ Նախկինում այն ցուցադրվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

SKAT 350M անօդաչու թռչող սարքը շարժվում է էլեկտրական շարժիչով։ Սարքի թևերի բացվածքը 3,2 մետր է, աշխատանքի ժամանակը մինչև 4 ժամ, արագությունը 120 կմ/ժ։ Այդ սարքն արդեն փորձարկվել է Ռուսաստանի բանակի կողմից Հատուկ ռազմական գործողության տարածքում։ Մարտին հենց SKAT 350M-ն է օգնել հատուկ ջոկատայիններին Խարկովի մարզում հայտնաբերել չեխական RM-70 հրթիռային համակարգը, որը պատրաստվում էր հրետակոծել Բելգորոդը: Արդյունքում ռուսական ստորաբաժանումներին հաջողվել է արագ ոչնչացնել հայտնաբերված կայանքը։

Բելգիական Army Recognition մասնագիտացված ռեսուրսի համաձայն SKAT 350 M-ն առանձնանում է օգտակար գործունեության ընդլայնված հնարավորություններով, այն ունի մի քանի տեխնիկական բարելավումներ, որոնք մեծացնում են ֆոտո և ջերմային տեսախցիկների աշխատանքը:

Ընդլայնված ալգորիթմներով հագեցած բարդ մոդուլն օգնում է օպերատորներին ճշգրիտ բացահայտել և հետևողականորեն հետևել թիրախներին: Սարքը գործում է 300-ից 200 մետր բարձրության վրա, նախատեսված է հետախուզության համար և կարող է տեսանյութ հեռարձակել մինչև 100 կիլոմետր հեռավորությունից։

Անօդաչու թռչող սարքի աշխատանքային վիճակի բերելն ու գործարկումը տևում է ոչ ավելի, քան 15 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular