ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգորյանի խոսքը շատ պարզ, պրիմիտիվ մանիպուլացիոն տեխնոլոգիա է․ քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի հետ սահմանին սրացումը, ստացվում է, ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սրացման պատճառների մասին վերջին հայտարարությունը։ Թեմայի վերաբերյալ 1or.am-ը հարցեր է ուղղել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։

-  Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս կարող ենք հասկանալ ԱԽ քարտուղարի այս մեկնաբանությունը և այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

- Այս քաղաքական թիմին բերել են իշխանության երեք խնդիր լուծելու համար. նախ` Արցախի հայաթափում և հանձնում, երկրորդ՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրում, որն այս պահին իրականություն չէ միայն Իրանի միջամտությամբ և երրորդ՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, հայ-ռուսական ռազմական հարաբերությունների զրոյացում։ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի  հետ հարաբերությունները սառեցված են, հիմա էլ քաղաքական մասն են ապահովում այս արտահայտություններով։ ԱԽ քարտուղարի միտքն այն է, որ Ադրբեջանը չի ուզում ռազմական գործողություն սկսի։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ ՀՀ-ն էլ վարում է անկախ արտաքին քաղաքականություն, այդ է պատճառը, որ Ռուսաստանը դրդում է Ադրբեջանին՝ ռազմական գործողություններ սկսել, որպեսզի Հայաստանը ստիպված լինի դիմել Ռուսաստանին, վերջինս էլ զորք մտցնի Հայաստան և այստեղ իրենց դիրքերն ամրապնդեն։ Գրիգորյանի խոսքը շատ պարզ, պրիմիտիվ մանիպուլացիոն տեխնոլոգիա է։

-  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր,  որ հայ-ադրբեջանական հնարավոր սրացումը կախված է «միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երևանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի և երկրի իրավիճակի վրա»։ Սա արդյո՞ք չի նշանակում այն, ինչ ասում է ՀՀ ԱԽ քարտուղարը։

-  Հասկանալի է, ռուսական կողմն ասում է, թե սրացման պատճառն այն է, որ դուք գնացել եք Արևմուտքի կողմը, ԱԽ քարտուղարն էլ պատասխանում է, որ սրացման պատճառն այն է, որ ՌԴ-ն Ադրբեջանին դրդում է սրել՝ վերը նշված պատճառներով։ Սա տեղավորվում է այն քաղաքականության մեջ ինչի համար թիմին բերել են իշխանության։ Իհարկե, պետք է ընդունենք, որ ռուսական կողմն էլ իր բազում սխալներն ունի։ 

-  Ռուսաստանը, այս ամենը հաշվի առնելով, չի դադարում բարեկամական ձեռքը մեկնել, ինչո՞ւ։

-  Այս իշխանությունն, իսկապես, անվտանգային մի շարք հարցեր հաշվի չառնելով` թեքվել է դեպի Արևմուտք։ Բայց ՌԴ-ն էլ հիմա մի տեսակ «հիվանդագին» է նայում ՀՀ-Արևմուտք հարաբերություններին։ Օրինակ՝ այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպումն իր համար խիստ ցավագին է։ Ռուսական կողմը շատ լավ հասկանում է, որ եթե իր զորքերը ՀՀ-ից հեռանան, ապա ողջ Հարավային Կովկասը շատ երկար ժամանակով կորցնում է, սակայն դրա մասին պետք էր ավելի վաղ մտածել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular