ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1993թ. ադրբեջանցիները մեծ կորուստներ տալով թողել են Քելբաջարի շրջանը. պատմության այս օրը (05 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ապուրի համաշխարհային օր, Կորեա՝ Ծառ տնկելու օր, Մալայզիա, Հոնգկոկ, Մակաո և Չինաստան՝ Հանգուցյալների հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1840– ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս է Ղազարոս Աղայանը:

1869 –ծնվել է դերասան Արշակ Հարությունյանը:

1913 – ծնվել է նշանավոր դերասան Ազատ Շերենցը:

1920- Ղարաբաղում ընթացել են հայ ադրբեջանական մարտեր, որոնց ընթացքում գեներալ Սալիմովի ադրբեջանական բանակը գրավել է մի շարք հայկական գյուղեր, իսկ գնդապետ Քյազումբեկովի ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը:

1924 –ծնվել է բանաստեղծ, առակագիր, մանկավարժ Վարազդատ Բագրևանդցին (Հակոբյան):

1953- Երևանում բացվել է Հոհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

1984 – ծնվել է երգերի հեղինակ, կատարող, շոումեն, երգիչ Արամ MP3-ն:

1986 –վախճանվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:

1993 – վախճանվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը։

– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, հասել են Օմարի լեռնանցք։ Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով, անցել է Մռավի լեռնաշղթան, թողնելով Քելբաջարի շրջանը։

2002-տասը հազարից ավելի մարդ է հավաքվել Ազատության հրապարակում և դատապարտել «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակումը:

2006-կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում կայացել է Էնդի Ոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի առաջին հանրային դիտումը:

2016-ապրիլյան պատերազմի ժամանակ գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ հետո՝ ժամը 12-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

2018- Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց, մի քանի քաղաքացիներ գետնին նստած պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար գումար են հավաքել։

2022- Երևանում՝ ֆրանսիայի հրապարակում, ընդդիմությունը անց է կացրել հանրահավաքի ի պաշտպանություն Արցախի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 56 – Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմել են առաջին Հռոմեական եռապետությունը:

1081 - Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվել է որպես Բյուզանդիայի կայսր:

1242 —տեղի է ունեցել Սառցամարտը Չուդսկի լճի վրա Ալեքսանդր Նևսկու ղեկավարած նովգորոդցի-վլադիմիրցիների բանակի և Լիվոնյան օրդենի ասպետների միջև:

1340 —Ջիբրալթարի նեղուցում արաբական նավատորմը ջախջախել է իսպանական էսկադրան:

1398 —Գոտլանդ կղզուց գերմանացիները դուրս են մղել պարիտներին՝ վիտալիական եղբայրներին:

1453 —թուրքական սուլթան Մահմուդ 2-րդը շրջապատել է Կոնստանտինապոլիսը, որը հաջողվել է գրավել միայն մայիսի վերջին:

1588 –ծնվել է անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը: 

1652 —Բարեհուսո հրվանդան է հասել Յանա Վան Ռիբեկի ղեկավարած արշավախումբը:

1722 —ադմիրալ Յակոբ Ռոգտևենի արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է Զատիկի կղզին:

1732 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարը:

1792 — Ջորջ Վաշինգտոնը առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կիրառել է վետոյի իր իրավունքը:

1793 —Փարիզում Ժան Պոլ-Մարատը ընտրվել է Յակոբինյան ակումբի նախագահ:

1794 —Փարիզում Ռոբեսպիեռի հրամանով մահապատժի են ենթարկվել յակոբինցիների առաջնորդներ Ժորժ Դանտոնը, Քամիլ Դեմուլենը և այլոք:

1815 —Ինդոնեզիայի Սումբավա կղզում ժայթքել է Տամբորա հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 92000 մարդ:

1818-Չիլիի Սանտյագո քաղաքի մոտ Խոսե Մարտի հարավամերիկյան բանակը ջախջախել է իսպանական բանակին: -Փարիզում բարոն Կարլ դե Դրեզը ցուցադրել է իր ստեղծած առաջին երկանիվանի փոխադրամիջոցը, որը հանդիսանում է հեծանիվի նախատիպը:

1895 —Օսկար Ուայտը դատարանում չի կարողացել ապացուցել զրպարտանքի փաստը և պարտվել է մարքիզուհի Կուինբերին, որը նրան մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ:

1908 – ծնվել է ամերիկացի նշանավոր դերասանուհի Բեթ Դեյվիսը:

1908- ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Հերբերտ ֆոն Կարայանը:

1913 —Նիլս Բորը ավարտել է իր «ատոմների և մոլեկուլների կառուցվածքի մասին» գիտական հոդվածը, որը սկիզբ է դրել քվանտային տեսությանը:

1918 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճապոնական բանակի ափհանում Վլադիվոստոկում:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերը ստորագրել է օրենք, ըստ որի գերմանական հարձակման գլխավոր նպատակ է դարձել Կովկասի նավթը:

1946- տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո խորհրդային զորքը հեռացել է դանիական Բորնհոլմ կղզուց:

1951 —ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մահվան դատավճիռ է կայացրել Ջուլիուս և էտել Ռոզենբերգների նկատմամբ ԽՍՀՄ-ի համար ատոմային ռումբի հարցով լրտեսության մեղադրանքով:

1955 —Ուինստոն Չերչիլը դադարել է լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ:

1964 – վախճանվել է ամերիկացի ռազմական գործիչ, բանակի գեներալ Դուգլաս Մակարթուրը:

1977 —ԽՍՀՄ-ի Վոլժսկու ավտոգործարանի հոսքագծից իջել է առաջին ВАЗ-2121-ը՝ «Նիվա»-ն:

992 — Բոսնիա և Հերցեգովինան հայտարարել է Հարավսլավիայի կազմից իր դուրս գալու մասին, սկսվել է Սարաևոյի շրջափակումը:

1998 — շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular