ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ցանկանում է սաբոտաժի ենթարկել Փարիզի Օլիմպիական խաղերը. Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանը ապատեղեկատվական արշավ է իրականացնում՝ Փարիզի Օլիմպիական խաղերը սաբոտաժի ենթարկելու նպատակով։

Ինչպես հաղորդում է Փարիզում BBC-ի թղթակից Հյու Շոֆիլդը, ջրային սպորտի նոր օլիմպիական կենտրոնի բացման ժամանակ լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է միջամտել խաղերին, Մակրոնը պատասխանել է.
«Անկասկած, այդ թվում նաև տեղեկատվական դաշտում: Ամեն օր [Ռուսաստանը] պատմություններ է տարածում, թե մենք չենք կարող անել այս կամ այն, այնպես որ, այո, (խաղերը) սպառնալիքի տակ կլինեն»:
Չնայած ՄՕԿ-ը թույլ է տվել ռուս մարզիկներին մասնակցել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին, նրանք կմրցեն չեզոք կարգավիճակով՝ առանց դրոշի կամ օրհներգի։
Բացի այդ, նրանց նկատմամբ կիրառվելու են լրացուցիչ պահանջներ՝ ոչ մարզիկները, ոչ էլ նրանց մարզչական խմբի անդամները չպետք է ակտիվորեն աջակցեն ռուսական ներխուժմանը Ուկրաինա:
Այս որոշումը վերաբերում է նաև բելառուս մարզիկներին, ովքեր հանդես են գալիս անհատական ​​կազմով։ Նախկինում ռուս մարզիկներին արգելված էր մասնակցել Օլիմպիական խաղերին, արգելքը մնում է ուժի մեջ այն թիմերի համար, որոնք պաշտոնապես ներկայացնում են Ռուսաստանը և Բելառուսը:
Ֆրանսիական իշխանություններն ասում են, որ Ռուսաստանը վերջերս ուժեղացրել է իր քարոզչությունը օգտագործելով կեղծ սոցիալական ցանցերի հաշիվներ՝ լուրեր և ապատեղեկատվություն տարածելու համար:
Ֆրանսիական կողմը կարծում է, որ հենց ռուսական հատուկ ծառայություններն են կանգնած հոկտեմբերի 7-ին Փարիզում տեղի ունեցած ակցիայի հետևում, երբ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, Դավթի աստղերը հայտնվեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի շենքերի պատերին։ Սա ֆրանսիական հասարակության մեջ պառակտում ստեղծելու փորձ էր:
Իսկ Մոսկվայում ստեղծված Portal Kombat քարոզչական կայքերի ցանցը մեղադրվում է այնպիսի կեղծիքներ տարածելու մեջ, ինչպիսիք են պնդումները, թե ֆրանսիացի վարձկաններն արդեն ծառայում են Ուկրաինայում, և Մակրոնը չեղարկել է այցը Կիև՝ իբր տեղեկանալով իր դեմ մահափորձի մասին։ 
Էմանուել Մակրոնը նաև մեկնաբանել է չորեքշաբթի օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։
Մակրոնի խոսքով՝ զանգի պատճառը Ֆրանսիայի ստացած գաղտնի տեղեկությունն է, որը կարող է օգնել ռուսական կողմին ավելին իմանալ Crocus City Hall-ի վրա հարձակման կազմակերպիչների մասին։
Այս զրույցից հետո Լեկորնուն ասաց, որ իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է, որ Ֆրանսիան անհանգստացած է հարձակումը Կիևի հետ կապելու Ռուսաստանի փորձերով, ինչի համար որևէ ապացույց կամ փաստ չկա։
Շոյգուն, ըստ ֆրանսիացի նախարարի, պնդել է, որ «տեղեկություններ կան ահաբեկչության կազմակերպման մեջ ուկրաինական հետքի մասին»։
«Ծիծաղելի է, որ ասում են, թե սրա հետևում կանգնած է Ֆրանսիան կամ Ուկրաինան»,- ասել է Մակրոնը՝ ռուսական կողմի խոսքերն անվանելով տարօրինակ և սպառնալից։
Անդրադառնալով Օլիմպիադային՝ Մակրոնն առաջին անգամ հաստատել է, որ ահաբեկչական սպառնալիքի դեպքում իշխանությունները խաղերի բացման արարողության այլընտրանքային ծրագիր կիրականացնեն։
Այս պահին եղած ծրագրերով բացումը նախատեսվում է հուլիսի 26-ին, Սենա գետի վրա՝ նավակներով, որպեսզի մոտ 300 հազար հանդիսատես կարողանա ափերից հետեւել արարողությանը։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ նման մեծ միջոցառման անվտանգությունն ապահովելը շատ դժվար կլինի։
«Մենք պատրաստ ենք, աշխատում ենք մի քանի սցենարների վրա։ Եթե ​​սպառնալիք առաջանա, մենք ունենք պահեստային տարբերակներ»,- ասել է Մակրոնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular