Բրյուսելում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲրյուսելում երկկողմ հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ X-ի իր էջում։
Բանակցությունների մասին մանրամասներ կողմերը չեն հաղորդում։
ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները Բելգիայի մայրաքաղաքում մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին։