ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել․

«Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի:

Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում:

ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա!

Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:

Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին:

Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:

Нет описания.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular