ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությանը կողմ է արտահայտվել ևս մեկ երկիր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեդիան ցանկանում է, որ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն դառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, հայտարարել է Շվեդիայի կառավարությունը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը լրանում է հոկտեմբերի 1-ին։ Նոր գլխավոր քարտուղար նշանակելու որոշումն ընդունվում է կոնսենսուսով։ Շվեդիան  դաշնակիցների այն խմբում է, որոնք ցանկանում են, որ հաջորդ գլխավոր քարտուղարը լինի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն»,- նշված է Շվեդիայի կառավարության հայտարարությունում։

Նիդեռլանդների NOS հեռուստալիքն էլ հայտնել է, որ Ռյուտեի թեկնածությանը կողմ է ՆԱՏՕ-ի 32 երկրներից 28-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular