ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միգրացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրի շրջանակում մեկնարկել են թվայնացման գործընթացներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 3-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանը մասնակցել են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝ «Ամրապնդելով միգրացիայի ոլորտում քաղաքականության հիմքերի և կարողությունների արդյունավետ կառավարումը, Հայաստանում ապաստանի տրամադրման կառավարման զարգացումը և ՄՔԾ վերակազմակերպման աջակցությունը» ծրագրի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ոլորտի այլ կազմակերպությունների պատվիրակներ:

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը, ծրագրի շրջանակներում իմպլեմենտացնող բոլոր կառույցներին՝ երկարատև համագործակցության համար։ Նա նշել է, որ գործընկերությունն աստիճանաբար վերածվել է միասնական նպատակի, արժեհամակարգի իրացման համագործակցության։

Արփինե Սարգսյանը կարևորել է միջազգային գործընկերների օժանդակությամբ և կայուն համագործակցության արդյունքում առկա ծրագրի շրջանակներում այն թիրախները, որոնք միտված են ինչպես միգրացիոն կառավարման նոր սխեմայի առաջքաշմանը, այնպես էլ այնպիսի անձնակազմի և մեթոդաբանությամբ աշխատանքին, որը թույլ կտա հանրությանը մատուցվող ծառայությունների տեսանկյունից սահմանել նոր նշաձող և հետևողականորեն ամրապնդել այն:«Երբ մենք խոսում ենք միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին, դա ներպետական շրջանակներում մեզ բոնուսներ է տալիս, բայց շատ կարևոր է նաև միջպետական հարաբերությունների՝ ընդհանուր առմամբ միջազգային համագործակցության տեսանկյունից, որովհետև միգրացիոն շղթան շատ լայն է, և երբ մենք տարբեր ոլորտներում համագործակցության հավակնություններ ունենք, ԵՄ մեր գործընկերների հետ համագործակցության ուղղությունները խորացնելու միտում ունենք, երբ մենք խոսում ենք վիզաների ազատականացման մասին, շատ կարևոր է ունենալ նաև ճիշտ ստանդարտներ հանրապետությունում, որոնք կօգնեն ապահովելու սահուն երկխոսություն այլ պետությունների հետ»,- իր խոսքում նշել է Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում բոլոր բաղադրիչները ձևավորված են միասնական գաղափարախոսության հենքով, ինչը թույլ է տալիս կիրարկման փուլում սահմանել բոլոր անհրաժեշտ գործողություններն ու նշաձողերը։ Խոսելով Միգրացիայի և քաղաքացիական ծառայությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ նա անդրադարձել է նաև ինստիտուցիոնալ և գործառնական փոփոխություններին։

Արփինե Սարգսյանն անդրադառնալով միջազգային գործընկերների օժանդակությամբ անձնակազմի առաջնային ինտենսիվ վերապատրաստումներին՝ նշել է դասընթացների արդյունքում որակական առումով նոր անձնակազմի, նոր գաղափարախոսության ակնկալիքների մասին, ինչը բովանդակային առումով թույլ կտա իրականացնել բարեփոխումների օրակարգում նախանշված միգրացիոն և քաղաքացիության ոլորտի քաղաքականություն:

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ մշակվել է ոլորտի նորմատիվ իրավական դաշտը, մեկնարկել է ծառայության էլեկտրոնային համակարգերի ներդրման և օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացը:

Առաջիկայում իրականացվելիք քայլերի մասին խոսելիս նշվել է, որ շարունակվելու է իրավական դաշտի, թվային լուծումների, կրթական ծրագրի և որակի ապահովման զարգացումը:

«Այս պահին միգրացիայի ոլորտում բարեփոխումների իմաստով սա ամենամեծ ծրագիրն է. այն արդիականացման ծրագիր է։ Մեր հիմնական նպատակը միգրացիոն ոլորտի արդիականացնումն է: Էական է, որ ծրագրի շրջանակներում մենք ունենք անդրադարձ ինչպես քաղաքականության մշակմանը, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ այդ քաղաքականությունները իմպլեմենտացնելու ուղղությամբ»,- նշել է Արմեն Ղազարյանը:

Ներկայացնելով ռազմավարական ուղղությունները՝ Արմեն Ղազարյանն անդրադարձել է միգրացիոն քաղաքականության իրականացման, զանգվածային ներհոսքերի կառավարման, ինչպես նաև անձնակազմի կարողությունների զարգացման ու թվայնացման գործընթացին։

Միջոցառման ընթացքում քննարկվել են ծրագրի մեկնարկից հետո արդեն իսկ իրականացված քայլերը, համատեղ գործողությունները, ծրագրի բաղադրիչներն ու ժամանակագրությունը, մի շարք այլ հարցեր։ Ներկայացվել են Հայաստանում միգրացիայի և ապաստանի կառավարման քաղաքականության շրջանակն ու կարողությունների զարգացման ուղղությունները, ՄՔԾ կառուցվածքային նոր միավորների ձևավորումը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և ուղղված է միգրացիայի կառավարման ոլորտում խորքային բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծմանը, գործընթացների թվայնացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular