ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ում ապրիլի 7-ից ուժի մեջ են մտնում մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 7-ից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։

Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ:

Փոփոխություններով նախատեսված են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների (սննդային արժեքի ցուցանիշների) շեղման թույլատրելի սահմանները մակնշման մեջ։

Արտադրանքի մեջ սպիտակուցը պետք է լինի պիտակավորման մեջ նշված մեծության 80 տոկոսից ոչ պակաս, ճարպը, ածխաջրերը, էներգետիկան արժեքը (կալորիականությունը)՝ պիտակավորման մեջ նշված մեծությունների 120%-ից ոչ ավելի:

Օրինակ, մսամթերքի մակնշման մեջ 100 գ մթերքի հաշվով 17 գ սպիտակուցի միջին արժեքի (100 %) նշման դեպքում սպիտակուցի փաստացի պարունակությունը, հաշվի առնելով նոր պահանջները, չպետք է լինի 13,6 գ-ից պակաս (80 %) 100 գ արտադրանքի հաշվով: 100 գ արտադրանքի հաշվով ճարպի 18 գ (100%) միջին արժեքի դեպքում ճարպի փաստացի պարունակությունը չպետք է լինի 21,6 գ-ից (120 %) ավելի 100 գ արտադրանքի հաշվով:

Համանման մոտեցում է նախատեսված Եվրասիական տնտեսական միության «Թռչնի մսի և դրա վերամշակված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով, որոնք գործում են 2023 թվականի հունվարի 1-ից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշում է, որ փոփոխություններն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք կապված են սննդանյութերի պարունակության վերահսկման հետ՝ հաշվի առնելով հումքի առանձնահատկությունները և մսամթերքի վերամշակման արդյունաբերության յուրահատկությունը, ինչպես նաև այն գործողությունների կանխմանը, որոնք սպառողներին մոլորեցնում են պիտակավորման մեջ նշված սպիտակուցի, ճարպի ածխաջրերի պարունակության և կալորիականության փաստացի արժեքների անհամապատասխանությամբ: Վալենտին Տատարիցկիի կարծիքով՝ նոր պահանջների ներդրումը դրական ազդեցություն կունենա Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։

Հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 5-ի թիվ 15 որոշմամբ սահմանվել է անցումային շրջան։ Նախատեսված է, որ սպանդային մթերքների և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ փոփոխություններ են կատարվել, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև 2024 թվականի ապրիլի 7-ը, վավերական են դրանց պիտանելիության ժամկետի ընթացքում։ Այդ արտադրատեսակների արտադրությունը և թողարկումը  թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի վավերականության ժամկետի ավարտը, արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի ընթացքում:

 

Աղբյուրը՝ Tert.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular