ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամու շարժ կա, նրանց մեքենաները դիրքերի վրա շատ ակտիվ են․ ինչ վիճակ է Կութ գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքային հատվածները վերջերս ադրբեջանական զինված ուժերի կողմից հրաձգության էին ենթարկվել։  Սակայն, գյուղի վարչական ղեկավար Գեորգի Ավագյանն ասում է՝ նման կրակոցներն ու հրաձգությունները գյուղական հատվածի համար վտանգավոր չեն։

«Դիրքերը բավականին մոտ են, կրակոցները գյուղում լսվում են, բայց անվտանգ է, որովհետև գյուղի վրա կրակոց չի եղել, միջդիրքային կրակոցներ են լինում։ Նման բան Ադրբեջանի կողմից մենք շուտ-շուտ ենք տեսնում», –Forrights.am-ին ասում է Ավագյանը։

Կութը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, մարզկենտրոն Գավառից 87 կմ հեռու է գտնվում, ծովի մակերևույթից 2100 և ավելի բարձրության վրա է տեղակայված գյուղը: Մարդիկ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ՝ ցանելով կարտոֆիլ, ցորեն, գարի։

 

Կութ գյուղը Ադրբեջանի Զինված ուժերի տեղակայված դիրքերից շուրջ 6 կմ հեռավորության վրա է․ 2021-ի մայիսյան ներխուժումից հետո գյուղի դպրոցը, արոտավայրերն ու այլ ենթակառուցվածքներ հայտնվեցին ադրբեջանցիների անմիջապես նշանակետում։ Այդ ներխուժումից հետո թշնամու կողմից հնչող կրակոցները պարբերական բնույթ ունեցան․ 2021-ի հուլիսի կեսերին ինտենսիվ կրակոցների հետքերով այն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկնել էր Կութ և եզրակացրել՝ «․․․Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար:

Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Նրանք նույնատիպ հանցավոր արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ»։

Այժմ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, բայց ինչպես բնակիչներից մեկն է ասում, «թշնամու շարժ կա, նրանց մեքենաները դիրքերի վրա գնացող-եկող, շատ ակտիվ են»։

Վարչական շրջանի 36-ամյա ղեկավարն ասում է՝ վախենալու ոչինչ չկա, «դպրոցը բաց ա, երեխեքը ակտիվ խաղում են»։ Ինքը բացի գյուղը ղեկավարելուց, հողագործությամբ է զբաղվում, ունի երկու երեխա ու չեն պատրաստվում հեռանալ գյուղից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular