ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանել էր կնոջ քրոջը, ապա ինքնասպան էր եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 3-ի ժամը 11.55-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի բջջային հեռախոսների խանութում կատարվել է սպանություն:
Ժամը 12.51-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից են հայտնել, որ շտապօգնության խումբը գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 36-ամյա կնոջ, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվել է, որ ժամը 11.30-ի սահմաններում 32-ամյա տղամարդը բջջային հեռախոսների խանութում, ընտանեկան հարցերի պատճառով, «Մակարով» տիպի ատրճանակից սպանելու դիտավորությամբ կրակել է կնոջ քրոջ՝ խանութի 36-ամյա աշխատակցուհու գլխին, ինչից հետո ինքնասպանություն է գործել՝ նույն ատրճանակից կրակելով իր գլխին:
Դեպքի վայրում 32-ամյա տղամարդը երկտող է թողել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular