ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր երկրներին են առավել շատ վստահում Հայաստանի քաղաքացիները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Gallup International» կազմակերպության անցկացրած հարցումը ուշագրավ տվյալներ է ներկայացրել, մասնավորապես, «Հայաստանի ամենաբարեկամ երկիր» հայաստանցիները համարում են Ֆրանսիան, որը 78,1 տոկոս է ստացել, հակառակ կարծիքն ունի 8,8 տոկոսը։

Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 68,5 տոկոսով, երրորդ տեղում՝ Իրանը՝ 57,8 տոկոս։

Միացյալ նահանգների, Չինաստանի և Վրաստանի ցուցանիշն այնքան էլ բարձր չէ՝ 35-ից 41 տոկոս։

Հայաստանցիների միայն 29,7 տոկոսն է բարեկամ համարում Ռուսաստանին, 26,2 տոկոսը չեզոք կարծիք է հայտնել, իսկ 43 տոկոսը՝ բացասական կարծիք է հայտնել, ընդ որում, ըստ կազմակերպության, վերջին 9 տարիների ընթացքում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է։

2015 թվականին դրական վերաբերմունք է ունեցել հարցվածների 86 տոկոսը, 2019-ին՝ 70 տոկոսը, 2022-ին՝ 54 տոկոսը։

Նման անկումը հատկապես վերջին տարիներին և նման շեշտակի, վկայում է քարոզչության բավականին արդյունավետ լինելու մասին, փոխարենը Ֆրանսիան 2015-ի 30 տոկոսից այսօր հասել է 78,1 տոկոսի։

Հարցումն ինքնին չափազանց ուշագրավ է հասկանալու ոչ միայն արևմտյան, այլ նաև տարբեր գերտերությունների՝ Հայաստանում ունեցած քարոզչական հնարավորույթունների և փափուկ ուժի կիրառման վերաբերյալ։

Գաղտնիք չէ, որ հասարակական կարծիքի վրա կարելի է ազդել 1,2 գործողությամբ, իսկ Ռուսաստանի վարկանիշի նման անկումը վկայում է, որ Հայաստանի գծով նրա կուրատորները պարզապես ձախողել են։

Մելինե Բակունց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular