Վարորդական իրավունքի վկայական ստանում են վարել չիմացողները. Փաշինյանը խաբել է. մաս 194. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2023-ի հունվարի 19-ին այցելելով ՀՀ ոստիկանություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է»: Սակայն իրականում շարունակում են Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստանալ վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է բազմաթիվ բացահայված փաստերից մի քանի օրինակներ, որոնք տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։
24․03․2023թ․ ԱԱԾ-ն հայտնեց, որ Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր։ ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչը շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք էր ստացել:
11.04.2023թ․ԱԱԾ-ն հայտնեց, որ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքով 10 անձ ձերբակալվել է, որից 3-ը ՃՈ տեսուչներ են
21․07․2023թ․ ԱԱԾ-ն հայտնեց, որ ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի 3 տեսուչ կաշառքով օժանդակել են վարորդական իրավունքի վկայականների տրամադրման հարցում ստանալով յուրաքանչյուր քաղաքացուց 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ:
05․09․2023թ․ դատախազությունը հայտնեց, որ 17 անձ, 70-ից մինչև 300 հազար դրամ կաշառքի միջոցով, վարորդական վկայական է փորձել ստանալ
24.11.23թ․ Հակակաոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՃՈ տեսուչը շուրջ 30 քաղաքացու կաշառքով վարորդական իրավունքի վկայական է տվել՝ յուրաքանչյուրից վերցնելով 380.000-ից 500.000 դրամ:
02․12․2023թ․ Քննչական կոմիտեն հայտնեց, որ բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել։
Դեպքերը բազմաթիվ են և բնականաբար՝ հայտնի չէ, թե բացահայտվածները կաշառքով վարորդական վկայական ստանալու դեպքերի քանի տոկոսն են կազմում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 04. 04․ 24 թ համարում: