ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանը դրել են աճուրդի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Բրյուսելում վաղը նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը լույս կսփռի՝ արդյոք ՀՀ-ն ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի՞, կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը, թե՞ կշարունակի պահպանել երերուն ստատուս-քվոն` Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ ՔՊ-ում հատկապես անհամբեր սպասում են այդ հանդիպման արդյունքներին, որից հետո կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջնական «իտոգի» կգան։

Բանն այն է, որ վարչապետի ու իշխանական օրենսդիրների վերջին փակ հանդիպման ժամանակ թիմը հերթական անգամ դիրքորոշում է հայտնել, որ չարժե գնալ արկածախնդրության եւ ԵՄ անդամության հայտ ներկայացնել` մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, եւ Ռուսաստանում ծանր են տանում այս «դավաճանությունը», անգամ կարծիքներ են հնչել, որ չհաշվարկված հայտը մեզ վրա կարող է ոչ միայն Զանգեզուրի միջանցք արժենալ, այլեւ ամբողջ Սյունիք: Բայց ի վերջո եկել են եզրահանգման, որ պետք է Արեւմուտքից կոնկրետ երաշխիքներ պահանջել՝ ֆինանսական լուրջ աջակցության տեսքով: Անգամ հաշվարկ են արել, որ Արեւմուտքն առնվազն 7-8 տարի` տարեկան 2-3 մլրդ դոլար պետք է Հայաստանին հատկացնի, որ հնարավոր լինի դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը` տարանջատվել Ռուսաստանից, Ռուսաստանին էլ դուրս մղել տարածաշրջանից։ Այսինքն, այս «դավաճանությունը» գին ունի, եւ դա տարեկան 3 միլիարդ դոլար է:

Մեզ պատմեցին, որ Փաշինյանը թիմակիցների մտահոգություններին ի պատասխան ասել է, թե նման հավաստիացումներ իրեն չեն տվել, սակայն ՔՊ-ի նեղ կազմին փոխանցել է, որ կարծես համաձայն են ֆինանսական աջակցություն տրամադրելուն։ Գոնե մոտ մեկ միլիարդ դոլարի չափով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular