Samsung Pay-ը դադարեցրել է ռուսական Mir քարտերի սպասարկումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական այս քարտերն այլևս չեն կարող օգտագործվել Samsung Pay-ի հետ: Նախկինում Միր վճարային համակարգի օպերատորը հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների արգելափակման տակ։ Samsung Pay սմարթֆոնների միջոցով, անհպում վճարումների ծառայությունը դադարեցրել է ռուսական Mir վճարային համակարգի աջակցման սպասարկումը։ Սահմանափակումները ուժի մեջ են մտել չորեքշաբթի՝ ապրիլի 3-ից, հայտնում է Samsung-ի պաշտոնական կայքը։ Նախկինում ավելացված քարտերը կհեռացվեն հավելվածից։ Միաժամանակ ռուս օգտատերերը կշարունակեն Samsung Pay-ին ավելացնել և օգտագործել ակումբային և «հավատարմության» քարտեր, ասվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարին ռուսական National Payment Card System (NSCP) ընկերությունը, որը շահագործում է Mir համակարգը, արգելափակվեց ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից երեք շաբաթ անց, հայկական բանկերը հայտարարեցին «Միր» վճարային համակարգի հետ աշխատելուց հրաժարվելու մասին։ Բացի այդ, ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ «Միր» քարտերն այլևս չեն սպասարկվում Ղազախստանի բանկերի մեծ մասի կողմից, իսկ ապրիլի 5-ից Ղրղզստանում կդադարեցնեն աշխատել ռուսական վճարային համակարգի քարտերը։